13 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փաշինյանը «Սպայկա»-ին Թուրքիայից ուղիղ ներկրումներ իրականացնելու մոնոպոլ իրավունք է տվել. Yerkir.am

Yerkir.am–ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Պետական եկամուտների կոմիտեի նիստում առաջարկել է, որ Թուրքիայի հետ սահմանի վերաբացումից հետո Թուրքիայից խոշոր ծավալների ուղիղ ներկրումները թույլ տալ միայն բեռնափոխադրող «Սպայկա» ընկերությանը։

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշաննա Ներսիսյանը, որը հայտնի է Նակոլկա Շուշո մականունով, այդ ընկերության մասով հանել է արգելքը՝ կապված խոշոր, չմարված պարտավորությունների և այլ խախտումների հետ։ Ըստ տեղեկության՝ որոշումը կայացվել է առանց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին տեղյակ պահելու, որը դարձել է այս իշխանությունների համար խամաճիկ։

Հիշեցնենք, որ 2019 թ. ապրիլի սկզբին «Սպայկա»–ի տնօրեն և սեփականատեր Դավիթ Ղազարյանը ձերբակալվել էր առանձնապես խոշոր չափի հարկ ու տուրք չվճարելու համար՝ պետությանը պատճառելով ավելի քան 7 մլրդ դոլարի վնաս։

Մեկ ամիս անց էլ՝ մայիսի 4-ին Ղազարյանն ազատ արձակվեց, և, ըստ տարածված տեղեկությունների, գործարքի մեջ էր մտել իշխանությունների հետ։

Կարևոր ենք համարում նաև նշել, որ «Սպայկա»–ն իր սառնարանները տրամադրել է պետությանը՝ Արցախյան վերջին պատերազմում զոհված հայ զինվորների դիակները պահելու համար (ըստ ամենայնի՝ գումարի դիմաց). հիշեցնենք, որ իշխանությունները պատերազմից հետո դեռևս խուսափում են տալ պատերազմում զոհվածների թվաքանակի տվյալները։

Հավելենք նաև, որ երեկ՝ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ցույցի ժամանակ, ի շարս պետական այլ ռեսուրսների, մասնակցում էին նաև «Սպայկա»–ի ղեկավարն իր անձնակազմով։

Վերջում նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ արգելվել էր Թուրքիայից Հայաստան (Վրաստանի տարածքով) ապրանքների ներկրումը, և «մոնոպոլիայի դեմ պայքարող» իշխանությունների նման որոշումը մենաշնորհ դիրք կտա «Սպայկա»–ին՝ անտեսելով ներկրող այլ բիզնեսների շահերը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ