10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Դեգրադացիա ամենուրեք։ Փաշինյանը նախընտրեց փողոցի ոճն ու քուչի կուլտուրան՝ ջնջելով ու հողին հավասարեցնելով տասնամյակների ընթացքում ձեռք բերվածը․ Հրապարակ

Միանգամայն հասկանալի է, որ այսքան աղետից ու կորուստներից հետո մեր հասարակության նյարդերն ու առողջությունն անհուսալիորեն քայքայված են, և մարդկանցից ադեկվատ պահվածք, խոհեմություն, օբյեկտիվություն պահանջելն անիմաստ է։ Բայց ես ամեն օր հետևում եմ մարդկանց խոսքին ու պահվածքին և սարսափով արձանագրում այն հետընթացը, որի դեմն առնելն արդեն անհնարին է թվում։ Այսքան ցածրորակ և փողոցային մակարդակի դիսկուրս, որ […]

Արարատ Միրզոյանի հրամանով միշտ ընդգծված առավելություն է տրվել ԵԽ-ում Թուրքիայի շահերի պաշտպանության փորձագետ, այժմ «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանին․ Ժողովուրդ

«Մի քանի օր է, ինչ համացանցն ակ­տիվորեն քննարկում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանին, որը նախ հայտարարել էր, թե կապ չունի՝ ով է սկսել արցախյան պատերազմը, ապա արդեն լրագ­րողների հետ զրույցում Շուշի քաղաքն անվանեց Շուշա, այնուհետև ուղղեց իրեն: Օրաթերթը փոքրիկ ուսումնասիրու­թյուն կատարեց՝ փորձելով հասկանալ, թե ով է Անուշ Բեղլոյանը, ինչպես է հայտնվել խորհրդարանում […]

Արտահերթ ընտրությունների կոնկրետ օրեր են նշվում․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը քննարկում է հունիս ամսվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։ Նույնիսկ կոնկրետ օրեր են նշվում՝ հունիսի 6 կամ հունիսի 20, կիրակի օրերը։ Պատկան կառույցներին հանձնարարական է իջեցվել՝ դիտարկել, թե որ օրը կհասցնեն։ Բայց մինչ այդ նա փորձում է համաձայնության գալ ընդդիմադիր դաշտի հետ, հատկապես՝ խորհրդարանական ուժերի, որպեսզի իր հրաժարականից հետո վարչապետի նոր թեկնածու […]

Ֆեյսբուքյան գրառման համար իրավապահների թիրախում հայտնված բարերարը Շուշիի վերաբնակեցման ծրագրի հեղինակն է. News.am

Դավաճաններին «ահաբեկելու» և «խփելու» վերաբերյալ ֆեյսբուքյան գրառման համար Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող կանադահայ Հրաչ Ջաբրայանը «Ապագե» հիմնադրամի գործադիր տնօրենն է, Շուշիի վերաբնակեցման ծրագրի հեղինակը։ NEWS.am–ի տեղեկություններով՝ Ջաբրայանը, նախքան իր գրառման առնչությամբ քրեական գործի հարուցումը, վերադարձել է Կանադա։ Իսկ մինչ այդ, Ջաբրայանն ակտիվորեն մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ցույցերին և անգամ իրավապահների կողմից […]

2021-ը նոր հակառեկորդի տարի է լինելու։ Հայաստանի արտաքին պետական պարտքն ավելացել է ևս 750 մլն դոլարով․ Ժողովուրդ

Հայաստանի՝ 2021 թվականի բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար 750 մլն դոլարի եվրապարտատոմս է թողարկվել միջազգային շուկայում: Գործարքը տեղի է ունեցել հունվարի 26-ին: Եթե ավելի պարզ նշենք, ապա Հայաստանի արտաքին պետական պարտքն ավելացել է ևս 750 մլն դոլարով, ինչը պետական պարտքը մոտեցրել է 9 մլրդ դոլարի շեմին: Եվ որքան էլ նշվում է, թե նպաստավոր տոկոսադրույքով են թողարկվել […]

Սարսափ՝ գնաճը պաշտոնական թվերով․ 168 Ժամ

Հրապարակվել է «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2021թ․ հունվարին» պաշտոնական հաշվետվությունը: Ցավոք, դրա ընթերցումը պակաս զգայացունց չէ, քան ցանկացած լավորակ դեդեկտիվ: Կամ՝ սարսափ-վեպ: Համոզվեք ինքներդ: Հաշվետվություն-փաստաթղթից մեջբերումներ՝ առանց մեկնաբանության՝ պարզապես փոքրիկ կրճատումներով. «Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հունվարը 2020թ. հունվարի նկատմամբ) կազմել է 4.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 2.2%»: Սննդամթերքի գներ «2021թ. հունվարին 2020թ. […]

Պատերազմի վտանգը շարունակվում է․ Հրապարակ

Սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարված ռազմական դրության ռեժիմը պահպանվում է մինչ օրս։ Թեպետ ռազմական գործողություններ այլեւս չկան, սակայն իշխանությունը չի չեղարկում այդ ռեժիմը միայն մի պատճառով․ բանն այն է, որ ռազմական դրության ժամանակ օրենսդրությունը թույլ չի տալիս վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնել ԱԺ։  Պատերազմից մի քանի շաբաթ անց ընդդիմությունը փորձեր արեց ռազմական դրությունը չեղարկել, իշխանությունը տապալեց՝ […]

ԱԳ նախարարը թրքասեր Փաշինյանի սրտով չէ՞․ Հրապարակ

Նոյեմբերի 18-ին ԱԳ նախարար նշանակված Արա Այվազյանը պաշտոնավարման 100 օրը չի բոլորել, սակայն արդեն լուրեր կան, որ նրանից դժգոհ են՝ ուզում են հանել, կամ ինքն է ուզում հրաժարական տալ։ Սակայն պատճառների մասին ոչինչ չի ասվում։ ԱԳՆ լավատեղյակ աղբյուրը պատմեց, որ վարչապետ-ԱԳ նախարար տարաձայնությունները սկսվել են դեռևս անցած տարվանից, երբ Այվազյանն աշխատանքային այցով դեկտեմբերի 6-ին մեկնեց […]

Առանձնակի դաժանությամբ՝ կառչած աթոռին․168 Ժամ

Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն իշխանությունից կառչած է առանձնակի եռանդով ու դաժանությամբ։ Դժվար է ասել՝ արդյոք նա նույնչափ ջանք ու եռանդ ծախսե՞լ է իշխանության գալու համար 2018 թվականին, թե՞ այդուհանդերձ կապիտուլյացիայից հետո իշխանության պահպանման համար պահանջվող էներգիան բազմապատիկ ավելի է։ Իսկ եթե դա այդպես է, գոյության իրավունք է ստանում հետևյալ հարցը՝ իսկ ի՞նչ ելք կունենար պատերազմը, […]

Իշխանությունը սկսել է դերասան քաղաքապետի համար խնդիրներ առաջացնել․ Ժողովուրդ

Երևանի քաղաքապետի և իշխանական վերնախավի հարաբերությունները գնալով լարվում են։ Փետրվարի 9-ին Երևանի ավագանին գումարելու է հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված հարցերից մեկով փոփոխություն էր նախատեսված նախորդ որոշումներից մեկում՝ կառուցվածքային փոփոխությունների մասով։ Սակայն հետաքրքիր է, որ այդ նախագծերն արդեն բացասական եզրակացություն են ստացել հենց ավագանու գլխադասային՝ ֆինանսական հարցերով հանձնաժողովում, որում մեծամասնությունը հենց իշխող իմքայլականներն են։ Մասնավորապես,  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի