29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ֆեյսբուքյան գրառման համար իրավապահների թիրախում հայտնված բարերարը Շուշիի վերաբնակեցման ծրագրի հեղինակն է. News.am

89843c060a6c7cfe1ebc082fe28b71fd_M

Դավաճաններին «ահաբեկելու» և «խփելու» վերաբերյալ ֆեյսբուքյան գրառման համար Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող կանադահայ Հրաչ Ջաբրայանը «Ապագե» հիմնադրամի գործադիր տնօրենն է, Շուշիի վերաբնակեցման ծրագրի հեղինակը։

NEWS.am–ի տեղեկություններով՝ Ջաբրայանը, նախքան իր գրառման առնչությամբ քրեական գործի հարուցումը, վերադարձել է Կանադա։ Իսկ մինչ այդ, Ջաբրայանն ակտիվորեն մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ցույցերին և անգամ իրավապահների կողմից բերման է ենթարկվել։  Նշենք, որ կանադահայ գործարարը վերջին տարիների ընթացքում խոշոր  ներդրումներ  է կատարել Արցախում, մասնավորապես Շուշիում, որը ներկայումս գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մասնավորապես Ջաբրայանը Շուշիում իրականացնում էր բնակարանաշինական մեծ ծրագիր, որով նախատեսվում էր առաջին հինգ տարում անվճար բնակարաններ հատկացնել Շուշի տեղափոխվող մեր հայրենակիցներին, այդպիսով նպատակ ունենալով առաջիկա տարիներին վերաբնակեցնել հայկական քաղաքը և բազմապատկել Շուշիի բնակչության թվաքանակը։ Բնակարանաշինական ծրագրի իրականացման շնորհիվ, նախքան պատերազմը, հարյուրավոր արցախցիներ ապահովվել էին աշխատատեղերով։ Սակայն պատերազմի հետևանքով Ջաբրայանը ոչ միայն կորցրել է իր ունեցվածքը, այլև զոհվել են իր ընկերներն ու ծրագրի աշխատակիցներից շատերը։ 

«Մենք հավատացել ենք, որ Արցախը կկարողանանք պահել, եթե այնտեղ ստեղծենք աշխատատեղեր, ինչը կնպաստի դեպի Արցախ ներգաղթին։ Ես չեմ ցավում իմ ունեցվածքի կորստի համար, ես ցավում եմ մեր հայրենիքի ու ժողովրդի կորստի համար»,–մեկ ամիս առաջ Հինգերորդ ալիքին տված հարցազրույցում հայտարարել էր Ջաբրայանը։

Վերջինս պատերազմի ընթացքում և դրանից հետո նյութական զգալի աջակցություն է ցուցաբերել զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև  Արցախի տարբեր բնակավայրերի՝ այդ թվում Բերձորի Աղավնո գյուղի բնակիչներին։ Հավելենք, որ անկախությունից ի վեր  Ջաբրայանը մեծածավալ ներդրումներ է իրականացրել նաև Հայաստանում՝ մասնավորապես Սյունիքում։ Ուշագրավ է, որ Ջաբրայանի գրառման հիմքով քրեական գործի հարուցումից հետո ֆեյսբքութում իշխանամերձ շրջանակներից կոորդինացվող օգտատերերը նրան ներկայացնում էին իբրև նախկին իշխանությունների սպասարկու, մինչդեռ փաստն այն է, որ  Ջաբրայանի հարաբերությունները այնքան էլ հարթ չեն եղել նախկին իշխանությունների հետ։  Կանադահայ գործարարը, նախքան իշխանափոխությունը խնդիրներ է ունեցել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ և այդ մասին անգամ գրառումներ արել։

Ըստ Ջաբրայանի՝ հիշյալ անձանց ապօրինությունների արդյունքում կանադական ընկերությունը վաճառել  էր Կապանի ոսկու հանքավայրը և հեռացել Հայաստանից։ Ավելին, Ջաբրայանը, որի գրառումը Քննչական կոմիտեն որակել է բռնություն գործադրելու կոչեր պարունակող հրապարակում, խոստովանում է, որ ժամանակին հույսեր է կապել թավշյա հեղափոխության և Նիկոլ Փաշինյանի հետ։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ