20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պատերազմի վտանգը շարունակվում է․ Հրապարակ

Սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարված ռազմական դրության ռեժիմը պահպանվում է մինչ օրս։ Թեպետ ռազմական գործողություններ այլեւս չկան, սակայն իշխանությունը չի չեղարկում այդ ռեժիմը միայն մի պատճառով․ բանն այն է, որ ռազմական դրության ժամանակ օրենսդրությունը թույլ չի տալիս վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնել ԱԺ։ 

Պատերազմից մի քանի շաբաթ անց ընդդիմությունը փորձեր արեց ռազմական դրությունը չեղարկել, իշխանությունը տապալեց՝ հակափաստարկն այն էր, որ դեռ որոշ ժամանակ այն պետք է պահպանվի, որպեսզի անվտանգային խնդիրները կարգավորվեն։

Այս ընթացքում ընդդիմությունը չի՞ փորձել պարզել, թե արդյոք չե՞ն լուծվել այդ խնդիրները, եւ երբ է հանվելու ռազմական դրությունը՝ երեկ հարցրինք ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանին։ Պատգամավորը փոխանցեց կառավարության ներկայացրած հիմնավորումը՝ տարածաշրջանում լարված իրավիճակ է, եւ ամեն պահի նոր պատերազմի վտանգ կա․ «Ասվում է, որ վտանգը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դեռ վերացված չէ»։

Իսկ իրենք ՊՆ-ին դիմե՞լ են՝ կա՞ նման վտանգ։ «ԶՈՒ-ն չի կարող առանձին դիրքորոշում ունենալ, որովհետեւ կառավարության կազմում է։ 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ