29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Դեգրադացիա ամենուրեք։ Փաշինյանը նախընտրեց փողոցի ոճն ու քուչի կուլտուրան՝ ջնջելով ու հողին հավասարեցնելով տասնամյակների ընթացքում ձեռք բերվածը․ Հրապարակ

1111-n131439-1

Միանգամայն հասկանալի է, որ այսքան աղետից ու կորուստներից հետո մեր հասարակության նյարդերն ու առողջությունն անհուսալիորեն քայքայված են, և մարդկանցից ադեկվատ պահվածք, խոհեմություն, օբյեկտիվություն պահանջելն անիմաստ է։ Բայց ես ամեն օր հետևում եմ մարդկանց խոսքին ու պահվածքին և սարսափով արձանագրում այն հետընթացը, որի դեմն առնելն արդեն անհնարին է թվում։ Այսքան ցածրորակ և փողոցային մակարդակի դիսկուրս, որ այսօր տիրում է հայաստանյան քաղաքական դաշտում, մեզանում երբևէ չի եղել։

Հայհոյախոսության, միմյանց հնարավորինս ցավոտ խփելու, գոտկատեղից ներքև հարվածներ իրար հասցնելու մարմաջը կործանարար չափերի է հասել։ Այլևս ոչ մի սահման ու կարմիր գիծ պահպանված չէ, կոռեկտությունը և բարեկրթությունը հարգի չեն։ Ընդ որում, համարժեք իրավիճակ է և՛ իշխանության, և՛ ընդդիմության, և՛ հանրային մյուս ճամբարներում։ Խայտառակ ցածրորակ բանավեճերին ու փոխադարձ վիրավորանքներին հավասարապես մասնակցում են տղամարդիկ և կանայք, տարեցները և երիտասարդները, կրթվածներն ու անկիրթները։

Ֆեյսբուքյան տարածքում առհասարակ անվերահսկելի վիճակ է՝ սեռական հայհոյանքները, սոսկալի ստերը, միմյանց վատաբանելու, վարկաբեկելու ձգտումը խլացրել են ցանկացած խելամիտ խոսք ու առաջարկ։ Ու կրքերը մարելու փոխարեն գնալով շիկանում են։ Երբ 2018-ին մենք SOS էինք հնչեցնում և իշխանություններին կոչ անում՝ խելքի գալ, կանգնեցնել հանրային դեգրադացիայի ու չարության հեղեղը, հստակ տեսնում էինք այս օրը։

Գիտեինք, որ այն կարող է կասեցնել, հանրային շփման կուլտուրան փոքր-ինչ ընդունելի մակարդակի վրա պահել միայն Նիկոլ Փաշինյանը։ Բայց նա նախընտրեց փողոցի ոճն ու քուչի կուլտուրան՝ ջնջելով ու հողին հավասարեցնելով տասնամյակների ընթացքում ձեռք բերվածը։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում ։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ