27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իրավապահները մոլորվել են՝ 10 000-ից ավել մարդ փախել է պատերազմի դաշտից․ Ժողովուրդ

օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները, մասնավորապես՝ նախաքննական մարմինները հայտնվել են խնդրի առջեւ: Շուրջ 10 հազարից ավելի անձանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ` պատերազմի դաշտից փախչելու կամ մարտական դիրքը լքելու վերաբերյալ:

Եվ դա է պատճառը, որ նախաքննական մարմինները պատերազմի ժամանակ դիրքը լքած կամ փախած անձանց այս օրերին կանչում են հարցաքննության, իսկ մարդիկ էլ ցուցմունք են տալիս՝ նշելով. «Պատրաստակամ կերպով գնացել ենք կռիվ, բայց ի՞նչ անեինք, երբ օդից կրակ էր թափվում, ու մեր աչքի առջեւ մեր ընկերները մոխրանում էին, ու մեզ այլ ելք չէր մնում, ստիպված փախչում էինք, որ փրկվենք, ի՞նչ անեինք, մնայինք մեռնեի՞նք»: 

Քննիչները, լսելով նրանց ցուցմունքը, չգիտեն՝ ինչ անել, ինչ իրավական լուծում տալ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործ հարուցված է 10 հազարից ավելի անձի նկատմամբ, եւ դեռեւս պարզ չէ, թե ինչ որոշում կկայացվի նրանց գործողությունների հետ կապված:

Նկատենք՝ երեկ էլ խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, հայտարարեց, թե 44-օրյա պատերազմի հետ կապված ավելի քան 10 հազար քրեական գործ է հարուցվել:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ