28 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Մի քանիսն էլ կլքեն «Իմ քայլը»․«Հրապարակ»

«Անցած շաբաթ Աղվերանում տեղի ունեցած իմքայլականների հավաքը հարթ չի անցել։ Մասնավորապես, արտահերթ ընտրությունների չգնալու Նիկոլ Փաշինյանի որոշումը, որը հետո ներկայացվեց «Իմ քայլի» անունից, դժգոհությունների տեղիք է տվել․ ոմանք հրապարակային արտահայտվել են՝ ասելով, որ արտահերթ ընտրություններն ուղղակի հրամայական են, անգամ չեն թաքցրել, որ իրենց գլխին ֆիզիկական բռնության վտանգն է կախված, ու պետք է վերջ դնել այս վիճակին։ Բայց այս տեսակետը հիմնված է եղել այն փաստի վրա, որ շուտ անենք՝ շուտ կրենք, որ հանգիստ ապրենք։

Մեզ պատմեցին, որ հարցի քննարկման ընթացքում եւ անգամ դրանից հետո թեժ լեզվակռիվ է եղել արտահերթին կողմ եւ դեմ պատգամավորներից ոմանց միջեւ։ Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, ապա այդ որոշման հետեւանքը կարող է լինել այն, որ մի քանի պատգամավորներ հայտարարեն «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին։ Անգամ կոնկրետ թվի մասին են խոսում՝ երեք պատգամավոր»,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ