13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ԲՀԿ-ն, ինչպես ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն. Ժողովուրդ

Երեկ՝ժամը 16:00-ին, ԲՀԿ-ն իր հերթական նիստն է անցկացրել Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանում։ Եվ, ինչպես նախորդ անգամ, այն սովորական ընթացք է ունեցել։ “Ժողովուրդ”–ի աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ-ում որոշվել է պարբերաբար նիստեր անել, ինչպես ՀՀԿ-ում, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե հարց են լուծում։ Եվ հետաքրքրությունն ավելի մեծացնելու համար ՀՅԴ-ի գաղտնի ժողովների շունչն են հաղորդում նիստերին։ Այնուամենայնիվ […]

Արաբկիրից հետո՝ Կենտրոնը. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, մոտ երկու շաբաթ առաջ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը մեզ հետ հարցազրույցում ասել էր, որ Արաբկիրի բաժնում ստուգումներ են իրականացվում թաքցված հանցագործությունների մասով, նաեւ ծառայողական քննություն է կատարվում։ Երեկ ավարտվել են սույն գործողությունները, եւ մի քանի տասնյակ չհաշվառված հանցագործությունների վերաբերյալ գործեր են ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն։ Ամենայն հավանականությամբ, քրեական գործ կհարուցվի, […]

Բանկոմատները “կախվել” էին. Առավոտ

Ըստ “Առավոտ”-ի, երեկ, Ժամը 17-ին, նոր միայն վերականգնվեց բանկոմատների աշխատանքը։ Ժամը  11 –12–ի սահմաններում Հայաստանի տարածքի բոլոր բանկոմատները խափանվել Էին, եւ քաղաքացիները չէին կարողանում սպասարկվել, գումարներ հանել։ Մոտ 5 ժամ տեւած խնդիրը բանկոմատից օգտվող հազարավոր մարդկանց անհարմարություններ պատճառեց։ Բանկոմատները սպասարկում է “Արմենիան Քարդ” (ArCa) ընկերությունը։ ArCa-ի հետ առնչվող բանկերի աշխատակիցներն ու տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների հաշվապահները փաստում […]

Զուրաբյանի ախորժակը մեծ է.168 ժամ

Նոյեմբերի 1-ին ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի եւ ՀԱԿ վերնախավի այլ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում ՀԱԿ տարածքային գրասենյակի բացումը: Այս մասին գրում է “168” ժամ օրաթերթն ու հավելում, որ ՀԱԿ շարքային անդամները երեւանյան հյուրերից հետաքրքրվել են, թե արդյո՞ք իրենց առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվելու է նախագահի թեկնածու, ինչին տրվել է խիստ հուսադրոդ […]

Ծառուկյանը նախատել է ԲՀԿ խոսնակին. Ժողովուրդ

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, “Ժողովուրդ” օրաթերթի տեղեկություններով նախատել է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանին այն բանի համար, որ նա 2013 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, թե պատգամավորի աշխատավարձը շատ քիչ է, որպեսզի անգամ նորմալ բաճկոն գնեն: Ծառուկյանը բարկացել է հատկապես այն բանի վրա, որ Ուրիխանյանը ԱԺ աշխատակազմի ղեկավարից է փորձել ճշտել, թե ինչպես են […]

“Մենթերը” չեն դարձել ոստիկաններ. Հայկական ժամանակ

Երեկ առավոտյան ԵՊՀ-ի մոտից ոստիկանության Կենտրոնի բաժին են բերման ենթարկվել “Հակահակահարված” նախաձեռնության անդամներ Թաթուլ Սարոյանը եւ Արտակ Գեւորգյանը, որոնք հայտնի են ոստիկանական բռնությունների եւ քաղաքական հալածանքների դեմ կազմակերպվող յուրօրինակ ակցիաներով: Ըստ «Հայկական ժամանակ»-ի` նրանք բերման են ենթարկվել ստորգետնյա անցումներից մեկում “սթրիթ արտի” ոճով պլակատ կպցնելու համար: Պլակատը պատկերում է երկու ոստիկանների, որոնք ծեծում են մի […]

Վարդանիկը չի ուզւոմ բացել բերանը. Իրավունք

“Ինձ հազար տարի մնա էդ ավտոն պետք չէր, ուղղակի ըստեղ պրինցիպի հարց ա։ Ես կարամ “Չայկայի” նման մի քանի ավտո առնեմ։ Ցավն էն ա՝ աբիժնիկներ շատ ունեմ, որ մինչեւ հիմա վառված են ինձանից։ Քաղաքապետ էլ չեմ, բայց էլի սաղի աչքի փուշը նորից Վարդանն ա դուրս գալիս”,- անդրադառնալով “Չայկայի” անհետացման հետ կապված պատմությանը՝ նշել է Գյումրիի […]

Սեդրակ Ռոբերտիչին չտվին. Ժամանակ

Ուռուցքաբանական ախտորոշիչ նոր կենտրոնի շինարարական աշխատանքների մրցույթին մասնակցել են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն պատկանող “Այգեձոր” ընկերությունը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հորեղբորորդուն պատկանող ընկերությունը: Այդ մասին գրում է “Ժամանակ”-ը: ՞Հետաքրքիր է, որ այս երկու ընկերություններից եւ ոչ մեկը չի շահել մրցույթը: Քոչարյանի որդին ամեն կերպ փորձում էր շահել այդ մրցույթը, բայց չկարողացավ: Կենտրոնը կառուցվում է […]

“Սթար”-ը պարտքեր ունի. Ժողովուրդ

 “Ժողովուրդ”-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ`”Սթար”-ի սեփականատեր Գեւորգ Աֆանդյանը կուտակած պարտքերի պատճառով վաճառում է “Սթար” սուպերմարկետների ցանցը: Հավելենք, որ ընկերության ունեցած ֆինանսական խնդիրների մասին խոսում են նաեւ “Սթար”-ի հետ համագործակցող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, եւ այս մասին “Ժողովուրդ”-ը գրել է իր նախորդ համարներում: Հարցին, թե ինչքան պարտքի պատճառով է վաճառվում “Սթար”-ը, ընկերության մարքեթինգի եւ գովազդի բաժնի պետ […]

ԲՀԿ-ն գործող նախագահի հետ է. Հրապարակ

 Նախօրեին “կանյաչնիում” տեղի ունեցած ԲՀԿ հավաքից առաջ ՀՀԿ-ականները պնդում էին, որ արտերկրից վերադարձած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ վերջնական համաձայնությունը կայացել է. ԲՀԿ-ն կսատարի “գործող նախագահին”։ Հայտարարությունը կլինի մինչեւ նոյեմբերի վերջ. “Օրը դեռ որոշված չէ, մինչեւ վերջ ասածն էլ խիստ հարաբերական է՝ այն կարող է լինել նոյեմբերի հինգին, տասին, քսանին՝ կերեւա. պորտֆելների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի