13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հայաստանի նախագահը առողջ է. Հայոց աշխարհ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առողջական խնդիրների մասին պարբերաբար շրջանառության մեջ դրվող խոսակցությունները ապատեղեկատվություն են: Այս “Հայոց աշխարհ”-ին այս մասին ասել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանին:   “Նախագահ Սարգսյանը առողջական որեւէ խնդիր չունի: Նախագահը լիովին առոջղ է: Ավելին՝ արձակուրդի ընթացքում անգամ պրոֆիլակտիկ բուժոմ նախատեսված չէ”,-ասել է Արզումանյանը:

Ղուկասյանի “ժուչոկ”-ներին վերջ չկա. Առավոտ

“Առավոտ” օրաթերթի ԲՀԿ-ական աղբյուրների պնդմամբ՝ օրեր առաջ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնասենյակի պատերը քանդուքարափ արած Սամվել Բալասանյանի ջանքերը ապարդյուն չեն անցել, նա այնտեղից 6 “ժուչոկ” է հայտնաբերել: Միգուցե շատերին սա առասպելի ժանրից թվա, սակայն թերթի աղբյուրները հավաստիացնում են, որ այն հարյուր տոկոսանոց ճշմարտություն է: Նրանց մեկնաբանմամբ` եթե Սամվել Բալասանյանը լուրջ տեղեկություններ չունենար “ժուչոկների” մասին, […]

Արմավիրի քաղաքապետը լավ որսորդ է. Հրապարակ

Վերջին օրերին Մեղրիում համառորեն լուրեր են շրջանառվում, որ այնտեղ հոկտեմբերի վերջին ճոխ որս է կազմակերպել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը՝ Շախտի Ռուբոն, ով Ռուբեն Հայրապետյանի խնամին է: Ըստ “Հրապարակ”-ի , վերջինս մի խումբ զինվորականների հետ, որոնց մեջ է եղել նաեւ ռուս գեներալ, հոկտեմբերի վերջին քարայծի որս են արել: Թերթը նշում է նաեւ, որ անկախ այն հանգամանքից, […]

Օբամային հայերը վստահում են. Հայկական ժամանակ

ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչների մեծամասնությունն ընտրել է Բարաք Օբամային եւ ոգեւորված է նրա վերընտրությամբ: Այս մասին “Հայկական ժամանակ”-ի թղթակցին ասել է Լոս Անջելեսում գործող հայկական MAGA հեռուստաալիքի “Վարագույր” ծրագրի տնօրեն, քաղաքական մեկնաբան Ռուդիկ Հովսեփյանը: Վերջինիս փոխանցմամբ` ամերիկահայերի ոգեւորությունը հիմնականում պայմանավորված է Ռամիլ Սաֆարովի արտահանձման դեպքին Օբամայի արագ եւ կոշտ արձագանքով: “Դա էստեղի ժողովրդին շատ մեծ […]

Թեկնածուներից մեկը դատապարտված է. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Ավանի թիվ 1 ընտրատարածքում ԱԺ պատ “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Ավանի թիվ 1 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված, ՀԺԿ անդամ Էդուարդ Պետրոսյանն անցյալում 2 անգամ դատապարտված է եղել: Նոր Նորքի թաղապետարանի նախկին աշխատակից Պետրոսյանը մի անգամ դատապարտվել է խարդախության հոդվածով՝ բնակարանների առքուվաճառքի առիթով: Պատգամավորի թեկնածուն 2009թ.-ից ազատության մեջ է: Թերթը ք […]

“Գեղամյան”-ից զատ նոր վիրավորանքներ կան. Առավոտ

Երբ քաղաքական գործիչներն ուզում են մեկնումեկին վիրավորել, նրանք հաճախ օգտագործում են “Գեղամյան” ազգանունը՝ ասելով, որ իրենց հակառակորդը վարվում է, այսպես ասած, “գեղամյանավարի”։ Նկատի ունեն՝ հետետղսսկան եւ սկզբունքային չէ։ Ինչ խոսք, պարոն Գեղամյանն իսկապես կերպարանափոխվելու տաղանդ ունի, մասնավորապես, մի քանի անգամ նախագահական ընտրարշավներում հանդես է եկել որպես ընդդիմադիր թեկնածու, որից հետո ճարպկորեն փոխել է իր դիրքորոշումը՝ […]

ՀՀԿ-ում արդեն ուզում են. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն “Ասում են” խորագրի ներքո գրել է. “Ասում են, թե ՀՀԿ-ում այլեւս չեն դիմանում ԲՀԿ-ի “պախաժդենյաներին”, հորդորում են Սերժ Սւսրգսյանին՝ սկսել եւ իրենց թույլ տալ, ինչպես պետքն է, “ԲՀԿ-ի պորտը տեղը դնել”։ Նրանք կարծում են՝ պետք է “շեֆը” ժամկետ նշանակի՝ այ էսքանից էսքանը, Գագիկ Ծառուկյան, պատասխան տուր՝ պաշտպանո՞ւմ ես, թե՞ չէ։ “Ընդ որում, […]

Նվաճում են Ծաղկաձորը. Հայացք

Դեռեւս 2005թ. պետեկամուտների այն ժամանակվա ղեկավար Արմեն Ավետիսյանը 300 000 ԱՄՆ դոլարով Ալբերտ Երիցյանից գնեց ծաղկաձորյան նրա տունը՝ իր տարածքով։ Այդ մասին գրում է “Հայացք” թերթը։ “Փաստաթղթերը ձեւակերպելուց հետո, հենց հաջորդ օրը, խոշոր տեխնիկայով հիմնահատակ քանդեց Երիցյանի տունը եւ սկսեց կառուցել նորը։ Մեր աղբյուրների հավաստմամբ, գնելու հիմնական նպատակը ՀՀ ապագա նախագահ Սերժ Սարգսյանին հարեւան դառնալն […]

Քելբաջարի վթարի մեղավորը վարորդն է. Հրապարակ

Օրերս Քելբաջարում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վերաբերյալ ասվեց, թե պատճառն անբարեկարգ ճանապարհն է եղել, որի հետեւանքով նույն վայրում հաճախ են վթարներ լինում: Այս առնչությամբ Սեյրան Օհանյանը երեկ “Հրապարակ”-ի թղթակցին ասել է. “Ճանապարհը բարեկարգված է, պարզապես այդ ամենը տեղի է ունեցել գիշերը, վարորդի ու մեքենայի ավագի թույլ տված սխալների պատճառով: Դիմացից եկած մեքենան կուրացրել է, եւ […]

Երեւանցիները մոռանում են “Բաքսին”. Հայկական ժամանակ

Երեւանի բնակիչների շրջանում տարեցտարի մեծանում է փայտի վառարանների պահանջարկը` “Հայկական ժամանակ”-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են մայրաքաղաքի Նար-Դոսի փողոցի կրպակներում վառարաններ վաճառող արհեստավորները: Վերջիններս փոխանցել են, որ նախկինում իրենց հաճախորդները եղել են գյուղերի բնակիչները, բայց իրավիճակն արդեն փոխվում է: Մինչդեռ 7-8 տարի առաջ, ըստ արհեստավորների, փայտի վառարանի սպառման ծավալներն այնքան էին նվազել, որ իրենք մտածել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի