10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Բեգլարյանն ու Ծառուկյանը մտերմացել են. ”Հրապարակ”

Օրերս մահացած ԱԺ նախկին պատգամավոր, Աջափնյակի նախկին թաղապետ Արծրուն Խաչատրյանի հոգեհանգստից հետո Գագիկ Բեգլարյանն ու Գագիկ Ծառուկյանը երկար զրուցել, ապա հեռացել են նույն ավտոմեքենայով: Այս մասին գրում է ”Հրապարակը”: Դիպվածը հետաքրքիր է ոչ միայն նրանով, որ նրանց հարաբերություններն ինչ-որ շրջան լարված էին, այլեւ, որ  Բեգլարյանը, ըստ լուրերի, կրկին ուզում է դառնալ Երեւանի քաղաքապետ, եւ նրան […]

Տեր-Պետրոսյանի հետ բոլորը չէ, որ համաձայն են.168 ժամ

”168 ժամը” գրում է, որ ՀԱԿ-ը կուսակցության վերածելու Լևոն Տեր-Պետրոսյանի որոշմանը դեմ են եղել ՀԱԿ շատ անդամներ:   Նախ թերթը նշում է, որ չնայած այն հանգամանքին, որ երեկ հրավիրված ասուլիսում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի նոր ստեղծվող այդ կուսակցությունը ղեկավարի Լևոն Տեր-Պետրոսյանը, այնուամենայնիվ արդեն ակնհայտ է, որ […]

Հայրիկյանի մահափորձի մեջ կասկածվողներից մեկը Շերիֆի ի՞նչն է. Հայկական ժամանակ

”Հայկական ժամանակը” գրում է, որ Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու մեջ կասկածվողները Մոլդովայի քաղաքացիներ են: Օրվա վերջում էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ մահափորձի իրականացման մեջ կասկածվող Սամվել Հարությունյանը ”Զվարթնոց” օդնավակայանի անվտանգության ծառայության պետ Կարեն Բաբայանի` Շերիֆի մորաքրոջ որդին է: Երեկ ՀԺ-ի թղթակիցը այս տեղեկությունը ճշտել է Շերիֆից: Պարոն Բաբայան, ճի՞շտ է, որ Հայրիկյանի վրա կրակող […]

Դատի է տվել Աշոտյանին. Ժամանակ

Մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մոր` Ալլա Հովհաննիսյանի ղեկավարած “Մարտի 1” ՀԿ-ն դատի է տվել կրթության եւ գիտության նախարարությանը` “Հայոց պամություն” բուհական դասագիրքը երաշխավորելու համար` հիմնավորելով, որ դասագրքում տեղ են գտել “իրականությանը չհամապատասխանող, խեղաթյուրված տեղեկություններ, մարտի 1-ի զոհերը ներկայացվում են որպես հանցագործներ”, հայցվոր կողմը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել դասագիրքը երաշխավորելու մասին նախարար Արմեն Աշոտյանի […]

Օֆիկի հեռախոսները Գալուստ Գրիգորիչին պետք չեն. Ժողովուրդ

Թերթի տեղեկացմամբ` օրերս Երեւանի Դանիել Վարուժանի անվան դպրոցում տնօրենը Աղվան Հովսեփյանի թիմակից Օֆելյա Պետրոսյանը ՀՀԿ-ականների անունից “ԱրմենՏել”-ի ֆիրմային հեռախոսներ է բաժանել: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այս առնչությամբ թերթին ասել է. “ՀՀԿ-ն նման բան երբեք չի արել ու չի էլ անելու: Հեռախոս բաժանելը մեր մեթոդիկայի մեջ չի կարող մտնել”:

Տիգրան Սարգսյանը` անցանկալի անձ. Ժողովուրդ

Թերթի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ` վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԴ կառավարությունում ոչ պաշտոնապես հայտարարվել  է անցանկալի անձ: Ինչպես փոխանցում են թերթի աղբյուրները, պատճառը վերջերս տված նրա հարցազրույցն է, որտեղ դեմ էր արտահայտվել Մաքսային ընդհանուր միությանը Հայաստանի անդամակցությանը: Դրանից հետո ռուսական կողմը դիվանագիտական լեզվով հասկացրել է, որ չի ցանկանում ընդունել ՀՀ վարչապետին: Արդյունքում անընդհատ հետաձգվում է Տիգրան Սարգսյանի […]

Հայկական դեղաբույսերը ոչնչացվում են. Ազգ

Դեռեւս հին աշխարհում, ապա եւ միջնադարում Հայաստանը մեր տարածաշրջանի համար հանդիսացել է որպես “դեղատուն”, քանի որ Հայաստանի տարածքի բուսականությունը, հատկապես դեղաբույսերը եղել են լավագունը: Տարբեր երկրներից մարդիկ եկել են Հայաստան հատուկ նպատակով` տանելու համար ոչ միայն հայկական դեղաբույսերը, այլեւ հայկական կավը, որն աշխարհում հայտնի է իր բուժական հատկությամբ: Իրենց բուժական հատկություններով հայտնի են նաեւ հայկական […]

ԿՊԶ-ի պետը “հաբրգե՞լ” էր. Ժամանակ

“Ժամանակ”-ի հավաստի տեղեկություններով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայրի /ԿՊԶ/ պետ Էդիկ Գալստյանը աշխատանքից ազտավել է որոշ քրեական հեղինակությունների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար` թույլ տալով նրանց անարգել ելումուտ անել տարածք: Գալստյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ, իսկ նրա փոխարեն նշանակվել է գնդապետ Անդրանիկ Ազարյանը: 

Վարչապետը Հայրիկյանին ավետիս տվեց. Հրապարակ

Պարույր Հայրիկյանին հիվանդանոց այցելած գործիչները պատմում են, որ մի քանի զավեշտալի էպիզոդ է եղել: Մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանը, մոտենալով Հայրիկյանին, ձեռքը դրել է ուսին եւ հարցրել` Պարույր, ինչպե՞ս է ինքնազգացողությունդ: Հայրիկյանը տնքացել է, իսկ Հովհաննսիյանը շրջվել է ներկաների կողմն ու ասել. կարծում եմ ինքնազգացողության խնդիր չէ, ինքնակայացման խնդիր է: Ավելի ուշ Հայրիկյանին այցի գնացած վարչապետը մտնելով` […]

‘”Մահապարտ” ՕԵԿ-ականները խլում են դաշնակների հացը”. Ժողովուրդ

Սերժ Սարգսյանի քարոզարշավը շարունակում է զարգացնել “չեբուրաշկաների” մոտիվները: Այս անգամ նոր “չեբուրաշկաներ” կերտելու կարիք չկա, օգտագործվում են հին մեթոդները ՕԵԿ-ի և նրա նախագահ ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: Վերջինս ըստ թերթի` երեկ “Մոսկվա” կինոթատրոնում հանդիպումէր կազմակերպել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ՕԵԿ ակտիվի հետ: Ա. Բաղդասարյանը կոչ է արել քվեարկել հօգուտ Ս. Սարգսյանի: Բնականաբար, կոչն ընդունվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի