19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արթիկում Վարագյանները լծվել են. Ժողովուրդ

ՀՀ նախագահի թեկնածու` Սերժ Սարգսյանի Շիրակի մարզ կատարած այցից հետո Արթիկում կրկին ակտիվացել է ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանը: Վերջինս պարբերաբար հանդիպումներ է ունենում տարծաշրջանի ազդեցիկ մարդկանց հետ եւ կոչ անում ընտրել Ս. Սարգսյանին: Ի դեպ, վերջերս նրա եղբայրը` Արթիկի նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանը նշանակվել է “Հայռուսգազարդ”-ի Արթիկի մասնաճյուղի տնօրեն, իսկ նրա մյուս եղբայրը` Մանվել Վարագյանը զբաղցենում է Արթիկի “Ջրմուղ”-ի պետի պաշտոնը:

Երեկ թերթը փորձեց զրուցել Մխիթար Վարագյանի հետ` պարզելու, թե ինչու է պատգամավոր չդառնալուց հետո շարունակում աշխատել Ս. Սարգսյանի համար: Սակայն նա ասաց, որ միջոցառման է եւ չի կարող հարցերի պատասխանել: Թերթը նաեւ հիշեցնում է, որ Վարագյանը 2012թ. ԱԺ ընտրություններում պարտվեց ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանին, որից հետո “անհետացավ” քաղաքական ասպարեզից, ասում են` անգամ նեղացել էր ՀՀԿ-ից: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ