07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Վարդանիկին հերթ կհասնի՞. Հայկական ժամանակ

Դեռեւս 2012-ի հոկտեմբերի 16-ին Գյումրիի քաղաքապետարանում կատարված չարաշահումների փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացում, վատնում) 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով (պաշտոնեական դիրքի չարաշահում, մի խումբ անձանց ներգրավմամբ չարաշահումներ, խոշոր չափերի յուրացում): Այս մասին երեկ թերթի թղթակցին հայտնել են ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: “Այդ քրգործի շրջանակներում նախաքննություն է կատարվել եւ նախաքննության ընթացքում ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է ստուգումներ իրականացնել եւ այդ ստուգումների արդյունքներն ուղարկվել են ոստիկանություն:

Նախաքննությունն ընթացքի մեջ է”,- փոխանցել է վարչության աշխատակիցը: Ըստ թերթի աղբյուրների, այս գործի շրջանակներում Վարդան Ղուկասյանը դեռ չի հարցաքննվել: Արդյո՞ք նա քրգործում որեւէ կարգավիճակ կստանա, թե կհամալրի այն նախկին պաշտոնյաների շարքը, ովքեր նմանատիպ հոդվածներով քրգործերով, նույնիսկ, որպես վկա չեն անցնում, ցույց կտա ժամանակը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ