27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բագրատյանը չեզոքացրել է Լյովիկին. Հրապարակ

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը “Ազատություն” ռադիոկայանին տված բավականին աղմկոտ հարցազրույցում նաեւ տեսակետ է հայտնում, որ մարգինալ ուժերի հույսին մնացած Հրանտ Բագրատյանն իր օրերում չի մասնակցել ՀԱԿ քաղխորհրդի նիստին, որտեղ քննարկվում էր նախագահական ընտրություններին ՀԱԿ մասնակցության հարցը, ինքնուրույն որոշում է կայացրել. թող գար, ջարդեր այդ մթնոլորտը` սեփական արգումենտներով,- պնդում է Զուրաբյանը: Սակայն, ինչպես տեղեկացնում են ՀԱԿ –ի թերթի աղբյուրները, նախագահական ընտրություններին մասնակցության հարցը ՀԱԿ քաղխորհրդում քննարկվել է եւս երկու անգամ, որոնց  ժամանակ Հրանտ Բագրատյանը տեղեկացրել է, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրի իր թեկնածությունը, ինքն առաջադրվելու է: Առարկություն գրեթե չի եղել, ասել են` “մի երկու օրից կերեւա, թե ինչ ենք անելու”:

 Բագրատյանն այդ մասին տետ ա տետ տեղեկացրել է նաեւ Տեր-Պետրոսյանին: Ապա ստիպված է եղել երկու անգամ հետաձգել իր կուսակցության համագումարը, որից հետո համագումար է հրավիրել, առաջադրվել է որպես թեկնածու` պայմանով, որ Տեր-Պետրոսյանի առաջադրվելու դեպքում կհանի թեկնածությունը: “Բանն այն է, որ Տեր-Պետրոսյանն ու Զուրաբյանն ունեին երկու սցենար` պաշտպանել Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը, նրա չառաջադրման դեպքում էլ ինքը` Լեւոն Զուրաբյանն էր ցանկանում առաջադրվել, ինչին էլ խանգարեց Բագրատյանը` “հաստատելով” Օսկանյանի հետ գաղտնազրույցի զուրաբյանական թեզը, որ Բագրատյանը “գծի” մեջ չէ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ