15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Եւս երեք տարով հարկից կազատվի. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ ՀՀ կառավարությունն իր առաջիկա նիստում որոշում կընդունի “Ախթամար” հյուրանոցային համալիրին եւս երեք տարով ավելացված արժեքի հարկից ազատելու մասին: “Ախթամարը” պատկանում է հայտնի Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին: “Ալրաղացի Լյովիկի այս “օբեկտը” կառավարությունից հարկային արտոնություն է ստանում արդեն երրորդ անգամ: Պաշտոնապես ձեւակերպվում է, որ “Ախթամարը” նպաստում է զբոսաշրջության զարգացմանը, աշխատատեղեր է ստեղծում […]

Դպրոցները փակվում են. Ժողովուրդ

Ինչպես գրում է “Ժողովուրդը”, մինչ մայրաքաղաքի դպրոցներում կրթություն ստանալու համար “գլուխ են կոտրում”, ծանոթ ճարում` “պրեստիժնի” դպրոցում սովորելու համար, գյուղական որոշ համայնքներում դպրոցները պարզապես փակվում են: Օրինակ, Սյունիքի մարզի 35 բնակիչ ունեցող Շրվենանց համայնքն արդեն չորս տարի է, ինչ դպրոց չունի: Համայնքապետ Արմինե Մանուկյանը թերթի հետ զրույցում ասել է, որ գյուղի միակ երեխան այս պահին […]

Կիսանդրի` կենդանության օրո՞ք. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, թե Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հավակնում է պատմության մեջ մնալ կենդանության օրոք կանգնեցված իր կիսանդրիով:  Համագյուղացիները ցանկություն ունեն «վաստակաշատ» գիտնականի արձանը կանգնեցնել հարազատ հողում: Նշենք, որ նա ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղում: Թեեւ այստեղ բնակչությունը քիչ է, ու գյուղն էլ ամայացած, բայց համագյուղացիները երախտավորի արձանը կանգնեցնելու հարցում վճռական են: […]

Դաժան փորձություն է սպասվում. Սերժ Սարգսյանը կմեկնի՞ Ստրասբուրգ . Ժողովուրդ

“Ժողովուրդ” օրաթերթին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 2-ին մեկնելու է Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին։ Բանն այն է, որ ավարտվում է ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ժամկետը, եւ, ըստ նախատեսված կարգի, Ս. Սարգսյանը ԵԽԽՎ–ում ելույթ է ունենալու, այնուհետեւ պատասխանելու նաեւ ԵԽԽՎ պատգամավորների հարցերին։ Թեեւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը “Ժողովուրդ”–ի հարցին ի […]

Ալեքսանյանի կանանց ագրեսիվությունը պատճառ ունի. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է, որ փակ շուկայի շուրջ ծավալվող իրադարձություններում ներգրավված կանանց խմբի ագրեսիվությունը իր պատճառներն ունի: Ըստ թերթի` հոգեբան Սամվել Խուդոյանը երեկ այս կապակցությամբ իրենց հետ զրույցում ասել է, որ նման հարցով այդպես պայքարողները սովորաբար նախօրոք գումար են ստանում դրա համար: “Կարելի է ասել՝ աշխատում են, ինչի դիմաց վարձատրվում են”: Հոգեբանը նշել է, որ […]

Այլեւս անիմաստ է. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով, Ազգային ժողովում պատրաստվում էին առաջիկայում խորհրդարանական լսումներ նախաձեռնել Եվրամիության Ասոցացման համաձայնագրի եւ դրան մաս կազմող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագրի շուրջ: Սակայն երեկ թերթին հայտնի է դարձել,  որ լսումներ կազմակերպելու մտադրությունը չեղյալ է եղել: Մոսկվայում կայացած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից եւ համատեղ հայտարարությունից հետո ԵՄ Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ քննարկումները պատգամավորներն […]

Ով կպայքարի փաստաբանների պալատի նախագահի պաշտոնի համար. Հրապարակ

“Հրապարակը” տեղեկացնում է, որ Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնի համար կպայքարեն 3 թեկնածու` Արա Զոհրաբյանը, Կրոմվել Գրիգորյանը եւ Տիգրան Աթանեսյանը:  4-րդ թեկնածուն` 81-ամյա Աշոտ Թադեւոսյանը, նախօրեին ինքնաբացարկ է հայտնել: Մանրամասները` “Հրապարակի” այսօրվա համարում  

Ինչով թող մտահոգվի ԱՄՆ դեսպանը. Իրավունք

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը իրեն թույլ է տալիս հայտարարել, թե կրոնական կազմակերպությունները պետք է Հայաստանում քարոզչություն իրականացնելու հնարավորություն ունենան:  “Իրավունք”-ը այս առնչությամբ փորձել է մեկնաբանություն ստանալ  Կոմիտաս վարդապետ Հովնանյանից: “Երբ ԱՄՆ դեսպանը իրեն իրավունք է տալիս Հայ եկեղեցուն, ժողովրդին ինչ-որ տեղ քննադատելու, ես կարող եմ ասել մեկ բան, Հայաստանում ոչ ոք չի մեղադրվում իր հավատամքին […]

Որտեղ էր ԲՀԿ-ն. Իրավունք

Երեկ Ազգային ժողովում գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանին “Իրավունք”-ը հարցրեց, թե ինչու է ԲՀԿ-ն այս ամիսներին պասիվացել: “Ինչ նկատի ունեք` ամռան ամիսներ ասելով, այս արձակուրդային իրավիճակում պասիվությունը ո՞րն է”,-ասել է Գիրգորյանը: Ըստ Գրիգորյանի ԲՀԿ-ն չեզոք դիրք չի գրավել: “Մեզնից յուրաքանչյուրը խնդրահարույց հարցերին իր մասնակցությունն է ունենում”,-ասել է նա: Մանրամասները թերթի այսօրվա […]

Հովիկ Աբրահամյանի լուծումը` ռոմանտիկ մթնոլորտ` լուրջ խնայողությամբ. Հայկական ժամանակ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակում, ըստ “Հայկական ժամանակ”-ի տեղեկությունների, բուխարի (կամին) են տեղադրում։ Բուխարի ունենալով եւ փայտ վառելով ԱԺ նախագահը կարող է ձմռանը տաքանալ ավելի էժան, քան դա կաներ բարձրացած սակագնով գազ վառելու դեպքում։ Ստացվում է, որ Հովիկ Աբրահամյանը համատեղում է հաճելին եւ օգտակարը՝ ռոմանտիկ մթնոլորտ գումարած լուրջ խնայողություններ։ Աժ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի