15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Խոսքը 10 ռուբլով Սոչիում հանգստանալու մասին չէ. Ազգ

Հայաստանում այսօր քիչ մարդիկ են մնացել, հիմնականում ազգայնական մանր կուսակցություններում, որոնց կարծիքով Հայաստանը ժամանակի հետ աստիճանաբար փոքրացող աշխարհում կարող է իր անկախ, ամուր, զարգացող ու անվտանգ պետությունը պահպանել` առանց որեւէ աշխարհաքաղաքական համակարգի մեջ մտնելու: Հիմնականում բոլորս էլ հասկանում ենք, որ վաղ թե ուշ, Հայաստանը պետք է մաս կազմի որեւէ նման միավորման, եւ խնդիրն այն էր, […]

Նալբանդյանը շտապ մեկնում է Բրյուսել. Ժամանակ

Թերթի տեղեկություններով այսօր շտապ Բրյուսել է մեկնելու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրանք Բրյուսել են կանչել ԵՄ պաշտոնյաները` բացատրություն տալու, թե ինչ է նշանակում նախօրեին Մոսկվայում Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը:  Մանրամասները` թերթի ասյօրվա համարում

“ԲԱՄՕ”-ի սեփականատիրոջ սպանության կծիկը բացվում է. Ժողովուրդ

2013-ի հունիսի 11ին Մոսկվայի հյուրանոցներից մեկի մոտակայքում սպանված “ԲԱՄՕ’ ընկերության սեփականատեր Հովիկ Մուրադյանի եղբայրը` Իրաքի հանրապետությունում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը թերթի հետ զրույցում վստահեցրել է, որ իր եղբոր սպանության իրական մեղավորները կպատժվեն, քանի որ սպանության կծիկը գնալով բացվում է:  “Պետք է ասեմ, որ այն հնարավոր պատվիրատուներն ու կատարողները, ում վրա կասկածում ենք, նրանց քանակը նվազում […]

Ում գրպանը որքան կմտնի վճարովի ավտոկայանատեղիներից. Հայկական ժամանակ

Երեւանի քաղաքապետարանը պատասխանել է թերթի հարցմանը, թե ինչ համամասնությամբ են բաշխվելու վճարովի ավտոկանգառներից օգտվող վարորդների վճարած տուրքերն ու տուգանքները եւ թե ըստ գործող պայմանագրի` գումարի որ մասն է մոիտքագրվելու համայնքային բյուջե, որ մասը ծառայություններ մատուցող “Փարքինգ սիթի” սերվիսին:  Քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչությունից տեղեկացնում են, որ համաձայն Երեւանի ավագանու համապատասխան որոշման սահմանվել է, որ ավտոկայանատեղ կազմակերպելու […]

Ինչու է գալիս Ֆյուլեն . Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` սեպտեմբերի 12-ին նախատեսված է Եվրամիության հարեւանության եւ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆն Ֆյուլեի այց ՀՀ, ով վերջին շտկումները պիտի աներ ԵՄ ասոցացման համաձայնագրում: Թերթի հարցին, ճիշտ է, որ սեպտեմբերի 12-ին նախատեսված է Ֆյուլեի այցը ՀՀ եւ արդյոք այն կկայանա Մաքսային միություն մտնելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունից հետո, ԵՄ գրասենյակի մամուլի […]

Ադրբեջանում գերեւարված Հակոբը կարող է վերադառնալ. Հրապարակ

“Պաշտպանության նախարարությունն իր միջոցներով, հետևողական աշխատանքի արդյունքում կարողացել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող զինծառայողին՝ Հակոբ Ինջիղուլյանին փոխանցել, որ վերջինս կարող Է հանգիստ վերադառնալ հայրենիք, իրեն որևէ պանտասխանատվության չեն ենթարկի։ Այս մասին թերթին փոխանցեց Պնախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը”,– գրում է թերթը։  Մանրամասները՝  Հրապարակ թերթի այսօրվա համարում։  

Կացնահարել է կնոջն ու հարսին. Հրապարակ

Սեպտեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: 74 ամյա Յու. Թամազյանը խանդի հողի վրա վիճաբանել է կնոջ Զեմֆիրա մացակյանի հետ, կացնով մի քանի հարված հասցրել վերջինիս պարանոցին, կրծքավանդակին ու մեջքին: Ապա վիճաբանությանը միջամտած հարսին ու դիմել փախուստի: Դեպքը տեղօի է ունեցել Վանաձորի Բազում թաղամասի նրանց բնակարանում, կոսգիշերի մոտ: “Խանդոտ ” ծերունուն հայտնաբերել են […]

Պայթունավտա՞նգ է. Ժամանակ

“Ժամանակ”-ի աղբյուրների համաձայն` վերջին շրջանում բավականին լարվել են Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և փոխվարչապետ , տեղական ինքնակառավարման նախարար Արմեն Գևորգյանի հարաբերությունները: “Ավելի շատ Արմեն Գևորգյանն է դժգոհում Հովիկ Աբրահամյանի մարզային այցերից և այնտեղ արված հայտարարություններից: Տարածքային կառավարման նախարարության թերթի աղբյուրների փոխանցմամբ ՝ Ա. Գևորգյանը դժգոհ է հատկապես այն հանգամանքից , որ Հովիկ Աբրահամյանը մտնում […]

Ընդդիմադիր ակտիվիստը կարկառուն ՀՀԿ-ականի որդի է. Հայկական ժամանակ

Ինչպես գրում է “Հայկական ժամանակը”, երեկ Հայաստանի դատական համակարգի հերթական զոհը դարձավ քաղաքացիական ակտիվիստ, մասնագիտությամբ ռազմական բժիշկ Դմիտրի Հարությունյանը. նա երկու ամսով կալանավորվել է: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել Կոմիտաս 5-ի ակցիաների ընթացքում: Թերթին հայտնի է դարձել, որ Դմիտրի Հարությունյանի մայրը կարկառուն հանրապետական է, ՀՀԿ խորհրդի անդամ, “Հանապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր” ՓԲԸ տնօրեն Մարինա Սաֆարյանը:  […]

Ինչ կատարվեց. Ժողովուրդ

Թերթը նկատում է, որ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո էլեկտրոնային լրատվամիջոցներում կայծակնային արագությամբ լուրեր տարածվեցին այն մասին, որ իշխանական կուլիսներում ակտիվորեն սկսել են քննարկել վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցը: Ըստ այդմ` Մոսկվան պահանջելու է կառավարության ղեկավարից պաշտոնից հեռացնել արեւմտամետ համբավ ունեցող Տիգրան Սարգսյանին եւ եվրոպամետ դիրքորոշումներով աչքի ընկած նախարարներին:  Վարչապետի առավել հավանական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի