14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Զոքանչը կտրուկ է՝ ՛՛եթե փեսայիս գլխից մազ պակասի ” . Ժողովուրդ

“Ժողովուրդ”–ին հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 9-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում “բանդայի գործով” դատական նիստի ժամանակ ածելիով ինքնավնասման դիմած ամբաստանյալներ Դավիթ Գալստյանին, Արթուր Մանուկյանին և Սամվել Դավթյանին դեպքից հետո տեղափոխել են ոչ թե համապատասխան հիվանդանոց, այլ ՔԿՀ։ Սամվել Դավթյանի պաշտպան Կարեն Հակոբյանն ասաց, որ իրեն ասել են, թե ՔԿՀ-ում բժիշկներ […]

“Զորավարի”-ին շնորհավորել է նաև Գագիկ Ծառուկյանը. Հրապարակ

Նախօրեին Վովա Գասպարյանի ծննդյան օրն էր։ Հրապարակ թերթը գրում է, որ “Ու թեեւ նրա թաղապետ փեսան հայտարարել էր, թե ծննդյան տոնակատարության մասին տեղյակ չէ, նման բան նախատեսված չէ, մենք տեղեկացանք, որ ծննդյան օրը լավ էլ հանդիսավոր նշել են”։ Նշողների կազմը շատ ներկայացուցչական է եղել՝ ողջ Անվտանգության խորհուրդը, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը, որը, […]

Հրահանգ կա՝ Սերժ Սարգսյանին չքծնել. Ժողովուրդ

“Ժողովուրդ”–ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ վերջին օրերին ԲՀԿ-ում հրահանգ է տրվել՝ ԱԺ-ում ելույթների ժամանակ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին չքծնել։ Ու, չնայած դրան, ԲՀԿ գործարար մասը շարունակում է անհարմար դրության մեջ դնել ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուց հրաժարված կուսակցական ղեկավարությանը։  Երեկ թերթը փորձել այս տեղեկությունը ճշտել ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից, սակայն վերջինս ասել է, թե […]

Պատկերացնո՞ւմ է արդյոք Հայաստանն իրեն իբրեւ եվրոպական երկիր. Առավոտ

Վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանը “Առավոտ”-ի հետ զրույցում անդրադառնալով Բրյուսելից հնչող տեսակետներին, թե Մաքսային միությունն ու ԵՄ Ասոցացման պայմանագիրը համատեղելի չեն, եւ հարցին` հնարավոր է արդյոք, որ մինչեւ նո­յեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովը ինչ-որ լուծում գտնվի Հայաստանի դեպքում, նշել է. “Առաջնային հարցն այն է` պատկերացնո՞ւմ է արդյոք Հայաստանն իրեն իբրեւ եվրոպական երկիր, համարո՞ւմ է, արդյոք իրեն եվրոպական […]

Փուլ է եկել . Հրապարակ

“Հրապարակի” փոխանցմամբ` ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի աշխատասենյակը երեկ աղետի գոտի էր հիշեցնում։ “Պատգամավորի սենյակի առաստաղը բառի բուն իմաստով փուլ էր եկել, պատճառը կրկին ջրի խողովակների վնասվելն էր, որը ոչ միայն նրա սենյակը, այլև ԱԺ այդ մասնաշենքը խոնավության տհաճ հոտով էր լցրել”,– գրում է թերթը։ Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Գլխավոր դատախազի պաշտոնի շուրջ կրքերը չեն դադարում. Հրապարակ

“Հրապարակ”-ի փոխանցմամբ` ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի շուրջ կրքերը չեն դադարում: “Ըստ իշխանական մեր աղբյուրների` Աղվան Հովսեփյանի եւ մյուս թեկնածուների նշանակման հարաբերակցությունը 60/40 է` հօգուտ Աղվան Հովսեփյանի: Վերջինիս լոտերը բարձրացել են Հայաստանի` Մաքսային միությանն սպասվելիք անդամակցության եւ ՌԴ դատախազ Չայկայի հետ մտերմության շնորհիվ: Թեկնածուների թվում Գեւորգ Կոստանյանի անվան կողքին  նշվում է նաեւ ԴԱՀԿ ղեկավար, Մաքսայինի չկայացած […]

Ծառուկյանը գաղտնալսե՞լ է. Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է, որ օրեր առաջ մամուլում հրապարա­կում եղավ, որ վերջերս ԱԱԾ-ից դուրս գործող գաղտնալսումներ իրականաց­նող մի մարմին է հայտնաբերվել, որի հետեւում կանգնած է մի այլընտրանքային խոշոր օլիգարխ: Լրատվամիջոցը հավա­նաբար նկատի է ունեցել  “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, քանի որ նա է այն խոշոր օլիգարխը, որն իր կուսակցու­թյունը “այլընտրանքային” է համարում: “Սույն ցանցի գործունեության […]

“Ես անողոք ընդդիմություն եմ լինելու՛՛. Առավոտ

“Առավոտի” փոխանցմամբ` այս օրերին “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խորհրդակցություններ է անցկացնում կուսակցությունների եւ քաղաքական տարբեր գործիչների հետ` Մաքսային միություն մտնելու հետ կարգված բողոքի մեծ ալիք բարձրացնելու համար: Թերթի հետ զրույցում նա այսպես բացատրեց այդ խորհրդակցությունների նպատակը. “Ես անողոք ընդդիմություն եմ լինելու: Իշխանությունների լեգիտիմության մասին ես բավականին անողոք իմ տեսակետն ասել եմ: Բայց կային գործընթացներ, […]

Դեսպանի ՛՛նամյոկը՛՛. Հայկական ժամանակ

Հայաստանում Լեհաստա­նի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին երեկ “Հայկական ժամանակ” թերթին տված հարցազրույցում պատկերավոր ու հանրա­մատչելի մի համեմատու­թյուն Է արել երկրի “եվրո­պականացման” հեռան­կարը ընդգծելու համար: “Երբ տանը վերանորոգում եք անում, չեք ասում ռուսական կամ ղազախական ստանդարտ, այլ ասում եք եվրոստանդարտ եւ հենց դա է ցույց տա­լիս ուր է ամեն ինչ գնում”,- ասել է դեսպանը: […]

Տիգրան Սարգսյանը շտապել է Մոսկվա՝ լուծելու իր պաշտոնի հարցը. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանության” փոխանցմամբ` բավականին ինտրիգային դեպքեր են տեղի ունեցել իշխանական վերնախավում։ Խոսքը երկու Սարգսյանների շուրջ ծավալվող գործընթացների մասին է։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց եւ նրան Մաքսային միությանը միանալու որոշումն հայտնելուց առաջ, Ռուսաստանի Դաշնություն է շտապել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետն իմացել է, որ Հայաստանը հայտարարելու է Մաքսային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի