19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

“Կոկորդդ փրթելու եմ արյունդ խմեմ”`հրդեհել է սեփական երեխաների բնակարանը.Առավոտ

“Առավոտ” թերթը գրում է. Լևոն Աղաբեկյանն ընդամենը 20 օր առաջ էր հենց դատարանի դահլիճից ազատ արձակվել:Չնայած վերջինս պարբերաբար ծեծի էր ենթարկում կնոջն ու դատարանի դահլիճում էր հայտնվել կնոջը` Սիրանույշ Աղաբեկյանին դանակահարելու համար, կինը որդու խնդրանքով դատարանում ներել է ամուսնուն, ինչն էլ հիմք է եղել քրեական գործը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար:Լևոն Աղաբեկյանը մեղմ ասած […]

Ուկրաինայում ՀՀ դեսպանը վրդովված է. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. Երեկ թերթը փորձեց Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանից պարզել, թե ինչու դեսպանատունը պաշտոնապես չի արձագանքումՈւկրաինայում տեղի ունեցող դեպքերին և հատկապես Նիգոյանի սպանությանը, որը չի կարող չհուզել ՀՀ-ին , Մանուկյանն արձագանքեց. “Հանգիստ թողեք Նիգոյանի ընտանիքին: Առանց Ձեզ էլ մենք ուսումնասիրում ենք: Ձեր էլեկտրոնային մամուլը ակնհայտ սուտ տեղեկություններ է տարածում և ապակողմնորոշում է […]

Գլխավոր դատախազը հաշվետո՞ւ կլինի խորհրդարանին. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, Ազգային ժողովն ու կառավարությունը միմյանց միջեւ փորձում են վիճարկել գլխավոր դատախազության հանդեպ որոշակի անուղղակի վերահսկողության հնարավորությունները։ Մասնավորաբար, ԱԺ-ի խորհրդարանական մեծամասնությունը ցանկանում է սահմանել ԱԺ-ում գլխավոր դատախազի հաղորդման կամ հաշվետվության կարգ, իսկ կառավարությունը խստագույնս դեմ է հանդես գալիս այդ կարգին։ Խորհրդարանում այդ կարգը սահմանելու առումով հատկապես շահագրգռված են Հովիկ Աբրահամյանը եւ ԱԺ պետաիրավական հարցերի […]

Բելգիայում հարցեր էր լուծում` կալանավորվել է դանակահարության համար. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. Երեկ Բելգիայից տեղեկություններ ստացանք, որ մոտ երկու ամիս է, ինչ կալանավորված է այնտեղ ապաստան գտած Գրիշա Վիրաբյանը, ում գործով 2012-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դրական վճիռ էր կայացրել: Նա այնտեղ դանակահարել է Ա. Ա.-ին՝ իբր իրեն “մեր քրֆելու համար”: Դեպքի առնչությամբ փորձեցինք հարցուփորձ անել Բրյուսելում բնակվող մեր հայրենակիցների շրջանակներում: Ի զարմանս մեզ,  […]

Ինչպե՞ս հայտնաբերվեց մեկ տոննա թմրանյութը. Հայոց աշխարհ

Հունվարի 17-ին Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունը, ԱԱԾ հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում, հայտնաբերել է մոտ 928 կիլոգրամ “հերոին” տեսակի թմրամիջոց: “Հայոց աշխարհ”-ը զրուցել է ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողյանի հետ:        -Պարոն Գուրողլյան, ձեր ղեկավարած վարչությունը օրերս թմրամիջոցի աննախադեպ խոշոր խմբաքանակ է հայտնաբերել: Կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչպե՞ս հաջողվեց կանխել […]

Փոստանջյանին փող տվե՞լ են. Հայկական ժամանակ

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներն այսօր կմեկնեն Ստրասբուրգ։ Երկուշաբթի առավոտյան մեկնարկում է ԵԽԽՎ նստաշրջանը։ Ըստ“Հայկականժամանակ”-ի, երեկվա դրությամբ դեռ հայտնի չէր, սակայն, արդյոք ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռացրեց պատվիրակությունից, եւս կմեկնի՞ Ֆրանսիա։ Թերթըհիշեցնումէ, ԵԽԽՎ ամենամեծ  խմբակցությունը, որի անդամ է Փոստանջյանը, նրան հրավիրել էր Ստրասբուրգ, սակայն ֆինանսական ծախսերը  չէր հոգացել։ Հաջողվե՞լ […]

Կառավարության թարգմանիչների “բոցը”. 168 ժամ

 Ըստ “168 ժամ”-ի, հունվարի 22-ին վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել էր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ “Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա” ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը։ Սա հատված էր` պաշտոնական հաղորդագրությունից։ Իսկ հիմա բացեք կառավարության կայքէջն ու անգլերեն տարբերակով կարդացեք նույն լուրը. Ce-Quadrat-ը կառավարության հանճարեղ թարգմանիչները թարգմանել են բառացի՝ “Ce-Square”։ Ըստ թերթի, սխալէգրվածնաեւԷռնստ–ԼյուդվիգԴրայսիազգանունը: Շարունակությունը թերթի այսօրվա […]

Մարդկանց ուզում եք ղրկել բա՞նտ. Ժողովուրդ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, “Ժողովուրդ” օրաթերթի հետ զրույցում, խոսելով Սամվել Բալասանյանի տան վրա կատարված հարձակման մասին, ասաց. “Էդ սաղ սուտ է։ Ի՞նչ գործ ունեմ ես դրանց դռները։ 30 տարեկան տղա եմ, միշտ անցել-դարձել եմ էդ դռներով. Դուք էլ կարող եք անցնել-դառնալ։ Այ քեզ բան, փակ փողո՞ց է, թող շլամբավո դնեն։ Մարդկանց […]

Իմացել է եւ չի հայտնել, Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի լավատեղյակ աղբյուրների ` ԱԱԾ ղեկավարի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի պաշտոնանկությամբ, ոստիկանության հանգույն, ԱԱԾ-ում սկսվում է կադրային եւ “այլ” բարեփոխումների շարքը: Մինչ սահմանադրական փոփոխությունները, կառավարման համակարգում որոշակի “կարեկտիրովկաներ” են ընթանալու, ստեղծվելու են կոմիտեներ, եւ այս քայլերը դրա նախապատրաստական մեկնարկն են: Որոշ տեղեկություններով, Ռ. Հարությունյանի պաշտոնանկությունը նաեւ ներքաղաքական դասավորությունների ենթատեքստում է տեղի ունեցել. վերջինս համակարգում […]

Դատախազության անգամ ամենասովորական աշխատակիցը մեր երկրում իրեն անպատիժ է զգում. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ պարզվում է, որ ՀՀ գլխավոր դատախազության անգամ ամենասովորական աշխատակիցը մեր երկրում իրեն անպատիժ է զգում։ “Ժողովուրդ”-ին դիմած քաղաքացի Կարեն Քոչարյանը պատմեց, որ գնացել է Զովունու ճանապարհին գտնվող գազալցակայան՝ մեքենան լիցքավորելու։ Տարածքում մի հսկա շուն է հարձակվել իր վրա, հոշոտել թեւը։ Նա 6 րոպե շան հետ կռիվ է տվել, որից հետո իրեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի