ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եկամուտները օրինաչափությամբ ավելանում են. Ժողովուրդ
“Ժողովուրդը” գրում է, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի եկամուտները բավական ուշագրավ օրինաչափությամբ են ավելանում՝ տարեկան 10 հազար ԱՄՆ դոլարով։
“Թեեւ դեսպանը ստանում է տարեկան 3 հազար 617 դոլար աշխատավարձ, այնուամենայնիվ 2011թ. սկզբին նրա ունեցած 25 հազար ԱՄՆ դոլարը տարեվերջին դարձել է 35 հազար։
Իսկ ահա 2012թ. վերջին նրա խնայողություններն ավելացել են՝ դառնալով 45 հազար ԱՄՆ դոլար։ Ուշագրավ զուգադիպությամբ, դեսպանի կինը՝ Անահիտ Ադումյանը, ամուսնուց հարուստ է մի քանի անգամ։ Նրա դրամական միջոցները 100 հազար ԱՄՆ դոլարից 2012թ. տարեվերջին դարձել են 150 հազար դոլար։
Նշենք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հարազատ եղբայրն է, պարզապես նրանց ազգանուններն են տարբեր”,- գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: