07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Երեք նախարար կարող է պաշտոնազրկվել. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ ըստ որոշ աղբյուրների` առաջիկա ամիսներին կադրային տեղաշարժեր են ծրագրվում իշխանական քարացած հիերարխիայում:

““Ժամկետանց” մարզպետների ինստիտուտի “վերանայմանը” զուգահեռ, կնայվի նաեւ “ժամկետանց”, առավել ստույգ` “բազմամյա” նախարարաց դասը. բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պաշտոնանկության հարցն արդեն իսկ որոշված է, իր գործը մավրորեն կատարած “երկարամյա” Արմեն Մովսիսյանը, ինչպես տեղեկացնում են աղբյուրները, նույնպես հրաժեշտ կտա պաշտոնին: Ոմանք չեն բացառում, որ նա կնշանակվի Իրանում ՀՀ դեսպան: Իսկ էներգետիկայի նախարարի պաշտոնում տրվում է Գագիկ Աբրահամյանի, Արա Աբրահամյանի եղբոր` Բռլյանտի Գագոյի անունը:

Չի բացառվում նաեւ Հրանուշ Հակոբյանի` սփյուռքի նախարարությունից “տարհանումը”. նրան էլ քննարկում են “սփյուռք” տանելու` Ռուսաստանում ՀՀ դեսպան նշանակելու հարցը: Չնայած Հրանուշի նախարար մնալու հարցում դոշ տված-կանգնած են Կարապետյան եղբայրները, որոնք այս օրերին նույնպես զբաղված են որոշակի կադրային փաթեթի ձեռքբերման սրբազան գործով”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ