Կոնֆլիկտ` սպորտի նախարարությունո՞ւմ. Հրապարակ
“Հրապարակը” գրում է, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմը գլխավոր մարզչի ղեկը վստահել է անցյալում նշանավոր բռնցքամարտիկ Դավիթ Թորոսյանին, ով մինչեւ վերջերս բնակվում էր ԱՄՆ-ում եւ հայրենադարձ է եղել իրեն վստահված գործը ստանձնելու համար։
“Սակայն նախարարության կուլիսներում խոսվում են, որ Վարդանյանը Թորոսյանի անունն անգամ չի ցանկանում լսել, եւ ենթադրություններ են արվում, որ Ամերիկայում բնակվելու տարիներին են, հավանաբար, Դ. Թորոսյանի եւ Յու. Վարդանյանի հարաբերությունները փչացել։ Վերջինը, մարզաշխարհի գործունեությունը համակարգելու փոխարեն, փաստորեն, տրվել է անձնական ամբիցիաներին…
Նախարարի եւ Գեւորգյանի հարաբերությունների մասին հարցին Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, Դավիթաշենի նախկին թաղապետ, այժմ Աժ պատգամավոր Արթուր Գեւորգյանը պատասխանեց. “Դեռ կոնֆլիկտ չկա, որովհետեւ դրանք դեռ խոսակցություններ են՝ ստորագրել է, թե չի ստորագրել, այ, եթե այդպիսի խնդիր լինի, այն ժամանակ կխոսենք, որովհետեւ ես եմ պատասխանատուն բռնցքամարտի համար եւ չեմ կարծում, որ Յուրի Վարդանյանն իմ նշանակած ավագ մարզչին չհաստատի։ Եթե նույնիսկ նա պատրաստվում է չստորագրել կամ դեմ է ստորագրելու պետք է հիմնավորի, բացատրություն տա ինձ, հանրությանը, բռնցքամարտի աշխարհին””,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։