15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Արմավիրի քաղաքապետը` մարզպետի թեկնածո՞ւ. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի անունը եւս շրջանառվում է Արմավիրի հաջորդ մարզպետի  թեկնածուների շարքում։ “Նշենք, որ այս տարի լրանում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի պաշտոնավարման ժամկետը։ “Այդ խոսակցություններին ես ուշադրություն չեմ դարձնում՝ դա մեկ։ Մարզպետն իր տեղում է, աշխատում է, եւ երկրորդը՝ ես այդպիսի հակումներ չունեմ”,- “Ժամանակի” հարցին ի պատասխան երեկ ասաց […]

Որքան կկազմի նույն մեքենայի մաքսատուրքը, եթե սկսեն գործել Մաքսային միության ընդհանուր տարիֆները. 168 ժամ

“168 ժամը”, անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում ավտոմեքենաների թանկացման գործընթացին, գրել է, որկոնկրետ օրինակի վրա ամեն ինչ ավելի պարզ կլինի։ “Հայաստանում այսօր շատ տարածված են Opel Astra մեքենաները, որոնք շահագործվում են` որպես տաքսի։ Այդ մեքենաների մանրածախ գինը տատանվում է 4-5 հազար դոլարի սահմաններում։ Դա մաքսազերծված ավտոմեքենայի գինն է։ Այսինքն, ներառում է եւ ԱԱՀ-ն, եւ […]

Պաշտոնյաների զավակները՝ գիտական աշխատանքով. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի,  մեր պաշտոնյաների զավակներն ազատ ժամերին ոչ միայն կրակում են, այլեւ, հետեւելով իրենց հայրերի օրինակին, զբաղված են մտավոր աշխատանքով։ Մոտ 20 օրից ԵՊՀ-ում իրենց թեկնածուականները կպաշտպանեն ոչ միայն Աբրահամյան Արգամը՝ Արգամիչի որդին, այլեւ ԲՀԿ-ական Յուվեցի Կարոյի ուստրը՝ Վիլիկը։ Յուվեցուց հետ չի մնացել նաեւ ՀՀԿ-ական Ջերմուկի Աշոտի դուստրը, նրանք բոլորը մարտնչում են իրավական ասպարեզում, եւ […]

Վարորդները հրաժարվում են քշել. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի խմբագրությունը քաղաքացիներից պարբերաբար ահազանգեր է ստանում՝ կապված հասարակական տրանսպորտի աշխատանքի, հատկապես ուշ ժամերին դրանց բացակայության մասին: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից թերթի թղթակիցը փորձել է պարզել խնդրի պատճառները:  “Ձմեռ է, աշխատանքը դժվարացել է, մի քիչ ռիսկայնությունը մեծացել է: Վարորդը հիմնականում աշխատում է այն դեպքում, երբ կարողանում է եկամուտ ունենալ: Երթուղիներից մեկում ուսումնասիրություն […]

Ոստիկանները բարձր են ստանալու. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, ՀՀ ոստիկանությունում շրջանառվող տեղեկությունների համաձայն, իշխանությունները պատրաստվում են առաջիկայում բարձրացնել ոստիկանության համակարգի աշխատակիցների աշխատավարձերը, ինչը սակայն. պետական բյուջեով նախատեսված չէ։  Ըստ այդ տեղեկությունների, աշխատավարձը հիմա կարող է բարձրանալ 10 տոկոսով, իսկ հուլիսին կրկին կվերանայվի եւ ավելի կբարձրանա։ Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Նորակոչիկները վարակվել են. Ժողովուրդ

“Ժողովուրդի” տեղեկություններով, ՊՆ կենտրոնական հավաքակայանում նորակոչիկներին արված պատվաստումներն անորակ են եղել, եւ դա է պատճառը, որ այս օրերին բոլոր զորամասերի հոսպիտալներում պառկած զինծառայողների թիվը բավականին շատ է: Ու գրեթե բոլորը նույն խնդիրներն ունեն: Թերթի հետ զրույցում պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ նորակոչիկները վարակվել են այն հիվանդությամբ, ինչ քաղաքացիների մի մասը: Դա կապ […]

Բրյուս Լին Հայաստանում. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Հայաստանում ֆիլմ է նկարահանվում արեւելյան մարտարվեստի վարպետ, կինոդերասան, ռեժիսոր Բրյուս Լիի մասին: Ռեժիսորն է Արա Առուշը: Վաղամեռիկ դերասանի մասին պատմող կինոնկարը կոչվելու է “Փոքրիկ վիշապը”: Հայաստանում մինչեւ հիմա նկարահանված որեւէ ֆիլմ չի ունեցել այնքան բյուջե, որքան այս ֆիլմը: Սակայն ռեժիսորը հրաժարվել է բացահայտել, թե ինչ գումարների մասին է խոսքը: Մանրամասները թերթի այսօրվա […]

Նախագահի գլխավորությամբ` Եվրոպա. Հրապարակ

Այսօր Սերժ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը եռօրյա այցով կմեկնի Չեխիա: Սա, ինչպես նկատում է “Հրապարակ”-ը, ԵՄ ասոսացման անցուդաձից հետո աեաձին եվրրոպական այցն է, թերեւս դրանով է բացատրվում պատվիարկության ներկայացուցչական կազմը. Էդվարդ Նալբանդյան, Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյան, Հրանուշ Հակոբյան, բնապահպանության նախարար Արամ Հարությունյան, ԱԺ հայ-չեխական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանով եւ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Բանն […]

Ինչ ունի-չունի Գագիկ Ծառուկյանը. Ժամանակ

Բարձրաստիճան պաշտոյաների մեծ մասը ընտրությունների ժամանակ ընդգրկվում են իրենց կուսակցությունների համամասնական ցուցակներում եւ ընտրություններից առաջ պարտավոր են իրենց  գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրեր ներկայացնել ԿԸՀ։ Սակայն վերջին տարիներին այդ պաշտոնյաները պարտավոր են արդեն յուրաքանչյուր տարի նմանատիպ հայտարարագրեր ներկայացնել Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով։ Ու քանի որ հայ հանրությանը հայտնի գերհարուստներից ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է, “Ժամանակ”-ի […]

Արարատի քաղաքապետը չի մեկնում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, մի քանի օր է՝ լուրեր են շրջում, որ Արարատի նորընտիր քաղաքապետն ամերիկյան Գրին քարտ է շահել եւ պատրաստվում է մեկնել ԱՄՆ։ “Ոչ, նման բան չկա, սուտ է, անհեթեթ”,– թերթի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը՝ հերքելով իր՝ Գրին քարտ շահելու եւ ընտանիքով ԱՄՆ տեղափոխվելու մասին լուրերը։ Նա ասաց, որ չի հասկանում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի