07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Վարորդները հրաժարվում են քշել. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի խմբագրությունը քաղաքացիներից պարբերաբար ահազանգեր է ստանում՝ կապված հասարակական տրանսպորտի աշխատանքի, հատկապես ուշ ժամերին դրանց բացակայության մասին:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից թերթի թղթակիցը փորձել է պարզել խնդրի պատճառները: 

“Ձմեռ է, աշխատանքը դժվարացել է, մի քիչ ռիսկայնությունը մեծացել է: Վարորդը հիմնականում աշխատում է այն դեպքում, երբ կարողանում է եկամուտ ունենալ: Երթուղիներից մեկում ուսումնասիրություն ենք կատարել, որ վարորդին 3000-4000 դրամ հազիվ է հասնում: Մի քանի երթուղիների վարորդներ սպասարկող կազմակերպություններին նույնիսկ գումար չեն տալիս: Պարզապես փորձում ենք պահել, աշխատեցնել՝ մինչև շարժը մեծանա, օրերը տաքանան, ժողովուրդը դուրս գա: Ես ինքս էլ շատ եմ նկատել, որ այս օրերին ավտոբուսներից կեսից ավելին դատարկ է:

Սա է հիմնական պատճառը, որ վարորդները խոսափում են աշխատել, ինչի պատճառով էլ այսօր մոտ 300 վարորդի կարիք ունենք”,-նշել է Հ. Նավասարդյանը:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:
  

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ