18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ ունի-չունի Գագիկ Ծառուկյանը. Ժամանակ

Բարձրաստիճան պաշտոյաների մեծ մասը ընտրությունների ժամանակ ընդգրկվում են իրենց կուսակցությունների համամասնական ցուցակներում եւ ընտրություններից առաջ պարտավոր են իրենց  գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրեր ներկայացնել ԿԸՀ։

Սակայն վերջին տարիներին այդ պաշտոնյաները պարտավոր են արդեն յուրաքանչյուր տարի նմանատիպ հայտարարագրեր ներկայացնել Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով։

Ու քանի որ հայ հանրությանը հայտնի գերհարուստներից ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է, “Ժամանակ”-ի առաջին անդրադարձը վերաբերում է նրան։

Գ. Ծառուկյանի հայտարարագրերում բավական հետաքրքիր տեղ էր զբաղեցնում  8 մլն դրամը գերազանցող կահույքի եւ թանկարժեք զարդերի բաժինը։ Այս հատվածում ԲՀԿ ղեկավարը գրանցել էր 2 ճաշասենյակի եւ 8 ննջասենյակի կահույք։

Ճաշասենյակներից մեկի կահույքն արժեր  127 հազար 820 եվրո, մյուսը՝ 42.800 եվրո։ Իսկ 8 ննջասենյակների կահույքը միասին արժեր ավելի քան 640 հազար եվրո։ Գ. Ծառուկյանը հայտարարագրել է նաեւ ձեռքի գերթանկարժեք 3 ժամացույց եւ նմանատիպ մատանի։

Ադամանդե քարերով ու ոսկյա շղթայով այդ ժամացույցներից երկուսն, օրինակ, արժեն 500 հազարական դոլար, մյուսը՝ 300 հազար դոլար։ Ադամանդե քարով մատանիներից մեկն արժե 3 մլն դոլար, երկրորդը՝ 1 մլն դոլար, իսկ երրորդը՝ 700.000 դոլար։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ