Ինչու՞ է ակտիվացել Արթուր Բաղդասարյանը. Հրապարակ
“Հրապարակ” թերթը գրում է.
Վերջին շրջանում Սերժ Սարգսյանին կարեւոր այցերի ժամանակ ուղեկցող, ՌԴ գործընկերոջ՝ Պատրուշեւի հետ Կորեայում հանգստացած-“երիտասարդացած” Արթուր Բաղդասարյանը, նախորդ օրը պատասխանելով լրագրողների, այդ թվում եւ Քոչարյանին առնչվող հարցերին, բաց տեքստով ասել էր` Քոչարյանի վերադարձը չի բացառվում:
Հիշեցնենք, որ Քոչարյանի օրոք Ա. Բաղդասարյանը պաշտոնանկ արվեց:
Այս հայտարարությունը մի բան է նշանակում` իշխանությունները պատրաստ են նաեւ այդ “պայքարին”: Ապա ասել էր նաեւ, որ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն իշխանությանը լոյալ կուսակցություններ են, միջին օղակի բավական չինովնիկներ ունեն, այսինքն` դժվար է նրանց ընդդիմության մեջ “տեսնելը”:
Սակայն ԱԽ քարտուղարը կարծում է, որ կուտակային կենսաթոշակի հարցով պետք են իրավական վերանայումներ, իսկ ՌԴ-ի հաշվով ինքը նամակ է գրել իր գործընկերոջը` Ն. Պատրուշեւին, որպեսզի վերջինս հստակեցնի` վիզային մեղմ ռեժիմ կիրառվելո՞ւ է Եվրասիական երկրների համար, ինչի ցանկությունը Ռուսաստանում կա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: