15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

“Հիմա քանի անգամ տուալետ մտնենք այդքան պետք է նկարեն”.պատգամավորները թաքուն բողոքում են. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. Երեկ արդեն տեսախցիկները “հասել” էին Աժ երկրորդ հարկ և խիստ ինտենսիվորեն տեղադրվում էին։ Ըստ ամենայնի, միայն երկրորդ հարկում կլինի մոտ 20 տեսախցիկ՝ տեղեկացրին ցավով այդ գործընթացին հետևող պատգամավորները, որոնք շվարած հարցնում էին. “Հիմա քանի անգամ տուալետ մտնենք, այդքան պետք է նկարե՞ն, իմանա՞ն, հո գաղութ չի՞, Աժ-ն էլ հո քրեակատարողական հիմնարկ չի՞, […]

Շտապօգնության բժշկին ծեծելով սպանելու համար դատապարտվածը սպառնում է կրկին հացադուլ սկսել. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. Գյումրու շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանին ծեծելով սպանելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Արտակ Կարապետյանը լրացուցիչ դիմում է գրել Շիրակի մարզի դատախազություն։  Լրացուցիչ դիմումում “Արթիկ” ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Կարապետյանը նշել է, որ իր գործով որոշ հանգամանքներ չեն ապացուցվել։ Այս մասին երեկ մեր զրույցում ասաց Արտակ Կարապետյանի պաշտպան Թամարա Յայլոյանը։  Նշենք, որ […]

՛՛Մտան խորհրդարան, որ խաղեր տան՛՛. 168 ժամ

՛՛168 ժամը՛՛ գրում է, որ իրենց հետ զրույցում ՛՛Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՛՛ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի կողմից կառավարությանն անստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությանը, ասել է. ՛՛Ասում էին, որ մտնում ենք խորհրդարան` ներսից իշխանությունը տրաքացնենք, հիմա էլ մտան խորհրդարան, որ իշխանության հետ խաղեր տան՛՛: ՛՛Նա […]

Արթիկի ծննդատանը երկու ամիս աշխատավարձ չեն ստացել. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ երեկ իրենք ահազանգ են ստացել ՀՀ Շիրակի մարզի Արթիկի ծննդատան մի քանի աշխատակիցներից, որոնք դժգոհեցին, որ իրենք մոտ երկու ամիս աշխատավարձ չեն ստացել։ ՛՛Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը, որ աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել։ ՛՛Ես նման ահազանգ չեմ ստացել։ Լավ քաջատեղյակ եմ ծննդատան ֆինանսական վիճակին, իրենք խնդիրներ չունեն, […]

Կալանավորվածը Թեւոսիկի եղբոր դստեր քավորն է եղել. Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է, որ իրենց տեղեկություններով՝ Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի գործով կալանավորված Տիգրան Ասատրյանը քավոր-սանիկական հարաբերություններ է ունեցել Արթուր Սաֆարյանի հետ՝ եղել է նրա դստեր քավորը։ ՛՛Տ. Ասատրյանը մտերիմ է եղել նաեւ նույն գործով արդեն իսկ կալանավորված Իսրայել Սարգսյանի՝ Իսոյի հետ։ Ոստիկանությունից երեկ տեղեկացանք, որ Տ. Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել քր. օր.-ի 235-րդ հոդվածի հատկանիշներով՝ […]

Աշոտ Սուքիասյանը կբերվի Հայաստան անկախ իր կամքից. 168 ժամ

՛՛168 ժամը՛՛ գրում է, որ իրավաբան Արա Ղազարյանն իրենց թղթակցի հետ զրույցում ասել է, որ ներկայումս Վրաստանում իր արտահանձնման մասին որոշմանը սպասող Աշոտ Սուքիասյանը կարող է հարց բարձրացնել, որ եթե Վրաստանի իշխանություններն իրեն հանձնեն, ապա դրանով կխախտեն Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայի 3-րդ հոդվածը, և մնում է՝ վրացական իշխանությունները որոշեն: ՛՛Նա հավելել է, որ նման որոշումները […]

Տավուշում հայ եկեղեցու պատմության ուսուցիչների մի մասը աղանդավոր են. Առավոտ

՛՛Առավոտը՛՛ գրում է, որ երեկ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացած հանդիպման ժամանակ Մակարավանքի վանահայր Հայր Սամվել Մխիթարյանն, անդրադառնալով մարզի դպրոցներում հայ եկեղեցու պատմության դասավանդմանն, ասաց, որ այդ առարկայի ուսուցիչները ՛՛սաղ զրո են՛՛, նրանց մեջ կան նաև աղանդավորներ։ ՛՛Նրա խոսքերով՝ այդ առարկան դասավանդողների մի մասն աշխատանքի է տեղավորվում ՛՛խնամի, հորաքույրի՛՛ միջոցով, այլ մարզերում կան այդ առարկայի դասավանդման […]

Հայ մարզիկներն Օլիմպիադայի յուրահատուկ ռեկորդի հեղինակ են դարձել. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է, որ փետրվարի 7-ին Սոչիում մեկնարկած ձմեռային 22-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնում են չորս մարզիկներ, եւ բացման արարողության ժամանակ մեր երկրի դրոշը տանելու պատիվն ընձեռված էր 22-ամյա դահուկորդ Սերգեյ Միքայելյանին։ ՛՛Ընդհանուր առմամբ, Սոչիի Օլիմպիադան 11-րդն է Հայաստանի պատմության ընթացքում, այդ թվում՝ 6-րդ ձմեռայինը։ Մեր մարզիկները դեռ երբեք մեդալներ չեն վաստակել ձմեռային Օլիմպիադաներում, […]

ԲՀԿ եւ ԵԿՄ համագումարները՝ նույն օրը. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է, որ հետաքրքիր զուգադիպությամբ, շաբաթ օրը և ԵԿՄ-ն է համագումար հրավիրել, և ԲՀԿ-ն։ Ավելին՝ խոսակցություն կար, որ ԲՀԿ համագումարը լինելու էր ժամը 12-ին, սակայն տեղափոխվել է ԵԿՄ-ի ժամին՝ 11-ին։ ՛՛ԲՀԿ նախորդ համագումարը, որը հրավիրվել էր Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, ինչպես կասեր ՛՛Մուլտի գրուպի՛՛ կառավարիչ Սեդրակ Առուստամյանը, ՛՛գրանդիոզ՛՛ միջոցառում էր։ ՛՛ՍՈւ-35՛՛-եր էին ՛՛թռչում՛՛՝ ցուցանելու […]

Բնապահպանության նախարարության մեծ ծախսերը. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ պետական գերատեսչությունները բավական մեծ միջոցներ են ծախսում ավտոմեքենաների վերանորոգման ու պահպանման համար։ Այս առումով բացառություն չէ նաեւ Արամ Հարությունյանի ղեկավարած ՀՀ բնպահպանության նախարարությունը։ “Ինչպես հայտնի դարձավ “Ժողովուրդին”, այս գերատեսչությունը ծրագրել է 2014թ. ավտոմեքենաների վերանորոգման ու պահպանման համար ծախսել ավելի քան 6 մլն դրամ։ 800 հազար դրամ էլ նախարարությունը պատրաստվում է ծախսել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի