08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Շտապօգնության բժշկին ծեծելով սպանելու համար դատապարտվածը սպառնում է կրկին հացադուլ սկսել. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է.

Գյումրու շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանին ծեծելով սպանելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Արտակ Կարապետյանը լրացուցիչ դիմում է գրել Շիրակի մարզի դատախազություն։ 

Լրացուցիչ դիմումում “Արթիկ” ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Կարապետյանը նշել է, որ իր գործով որոշ հանգամանքներ չեն ապացուցվել։ Այս մասին երեկ մեր զրույցում ասաց Արտակ Կարապետյանի պաշտպան Թամարա Յայլոյանը։

 Նշենք, որ Արտակ Կարապետյանը դիմում-բողոքով պահանջում է նորից քննել բժշկի սպանության գործը, քանի որ գտնում է, որ իրեն անտեղի են բանտարկել և բժշկի սպանության մեջ իրական մեղավորն ինքը չէ։ 

Երեկ թերթի հետ  զրույցում Արտակ Կարապետյանի պաշտպանը նշել է, որ Շիրակի մարզի դատախազությունից ասել են, որ լրացուցիչ դիմումը կուսումնասիրեն և վերջնական պատասխան կտան։ Փաստաբան Թամարա Յայլոյանի խոսքով, իր պաշտպանյալը հայտարարել է, որ եթե այսպես շարունակվի, ապա կրկին հացադուլ կսկսի։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ