15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հայ մարզիկներն Օլիմպիադայի յուրահատուկ ռեկորդի հեղինակ են դարձել. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է, որ փետրվարի 7-ին Սոչիում մեկնարկած ձմեռային 22-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնում են չորս մարզիկներ, եւ բացման արարողության ժամանակ մեր երկրի դրոշը տանելու պատիվն ընձեռված էր 22-ամյա դահուկորդ Սերգեյ Միքայելյանին։

՛՛Ընդհանուր առմամբ, Սոչիի Օլիմպիադան 11-րդն է Հայաստանի պատմության ընթացքում, այդ թվում՝ 6-րդ ձմեռայինը։

Մեր մարզիկները դեռ երբեք մեդալներ չեն վաստակել ձմեռային Օլիմպիադաներում, բայց շատ յուրահատուկ ռեկորդի հեղինակ են դարձել՛՛: 1998թ. Նագանոյում կայացած ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիրն էր դահուկորդուհի Ալլա Միքայելյանը, ով Սոչիի Օլիմպիական խաղերում  Հայաստանի դրոշակակիր Սերգեյ Միքայելյանի մայրն է։ Օլիմպիական խաղերի 100-ամյա պատմության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ մայր ու որդի արժանանում են երկրի դրոշակը տանելու պատվին՛՛,- գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ