07 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

Բնապահպանության նախարարության մեծ ծախսերը. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ պետական գերատեսչությունները բավական մեծ միջոցներ են ծախսում ավտոմեքենաների վերանորոգման ու պահպանման համար։ Այս առումով բացառություն չէ նաեւ Արամ Հարությունյանի ղեկավարած ՀՀ բնպահպանության նախարարությունը։

“Ինչպես հայտնի դարձավ “Ժողովուրդին”, այս գերատեսչությունը ծրագրել է 2014թ. ավտոմեքենաների վերանորոգման ու պահպանման համար ծախսել ավելի քան 6 մլն դրամ։ 800 հազար դրամ էլ նախարարությունը պատրաստվում է ծախսել համակարգչային սարքերի, իսկ 200 հազար դրամ էլ՝ շենքում տեղակայված էլեկտրական սարքերի վերանորոգման ու պահպանման համար։

Ի դեպ, տեսակետ կա, որ այդ նպատակով գումարներ դուրս գրելը ՀՀ պետական բյուջեի միջոցներից “ատկատ” անելու լավագույն տարբերակներից մեկն է”,- գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ