12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Կհանդիպեն չինասեր Գագիկ Ծառուկյանին. Հրապարակ

“ Հրապարակ”-ի տեղեկություններով, փետրվարի կեսերին, ՀՀԿ հրավերով, Չինաստանի կոմկուսից միջազգային գծով լիքը “աշոտյաններ” են գալու Հայաստան։ Այցը տեղի է ունենալու տարածաշրջանում, այդ թվում եւ Սիրիա-Իրան վերջին զարգացումների կոնտեքստում։ Չինացիները նաեւ ցանկություն են հայտնել հանդիպել ոչ միայն ԲՀԿ-ի ու դրա չինասեր լիդեր Գագիկ Ծառուկյանի, այլեւ ՕԵԿ-ի ու դրա լիդեր Արթուր Բաղդասարյանի հետ, ինչն էլ ուշագրավ է […]

Հո՞ ինքնագլուխ չի արել. Ժողովուրդ

Գոմեշի մսի գործով մեղադրյալ Ալբերտ Օհանջանյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասել է, որ ինքնագլուխ չէ գոմեշի միս մատակարարել զոչամասերին, եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գնումների եւ մատակարարումների հետ կապված հարցերը համակարգողի գրավոր համաձայնությունը: “Ես դա հո ինքնագլուխ չեմ արել: Արշալույս Փայտյանին էինք դիմել՝ նկատի ունենալով, որ ապրանքների մատակարարման գծով ինքն էր վերահսկողություն […]

“Նաիրիտ”-ում ծանուցել են կրճատվողներին. 168 ժամ

“ 168 ժամ”-ը գրում է, որ հաստատվել են իրենց այն տեղեկությունները, որ  “Նաիրիտ”-ում կրճատումներ են: Գործարանի մամուլի ոխսնակը ժամանակին հերքել էր այդ տեղեկությունը: Սակայն գործարանի աշխատակիցները թերթի թղթակցին հայտնել են, որ ստացել են ծանուցագրեր՝ ապրիլ ամսից կրճատվելու մասին: Նաեւ նշել են, որ գործարանում կրճատման նոր ցուցակներ են կազմվում։ Բացի այդ, այս տարվա հունվար ամսից անգամ […]

Հայերը մնացել են Կազբեկում. Հրապարակ

“Հրապարակ”-ի եղեկություններով, Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող բավականին  թվով հայեր, հիմնականում Վարդենիսի տարածաշրջանից, մնացել են Կազբեկի “վրա”. նրանց Ռուսաստան մտնել թույլ չեն տալիս: Պատճառը վերջերս ՌԴ-ի կողմից ընդունված վիզային նոր ռեժիմն է, որը 90-օրյա ժամկետ է սահմանում միգրանտների եւ արտագնա աշխատանքի մեկնողների համար: Այսինքն՝ 3 ամիս մնալուց հետո օտարերկրյա քաղաքացին պետք է լքի Ռուսաստանի տարածքը եւ […]

Սամվել Ալեքսանյանը փորձում էր “կուլ տալ” “Ալֆա ֆարմին”.Ժամանակ

“Ժամանակի” տեղեկություններով՝ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը փորձել է “կուլ տալ” “Ալֆա ֆարմ” դեղատների ցանցը։ Այսինքն՝ պատգամավորը ցանկացել է ինչ-որ կերպ դեղատների այս ցանցի գործունեությունը կասեցնել տալ, որպեսզի այդ ոլորտում ունենա մենաշնորհային կարգավիճակ։  Բայց քանի որ “Ալֆա ֆարմում” ներդրումներ ունի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, պատգամավորին դա չի հաջողվել։ Նա այդ ընկերության կողմից արժանացել է սուր […]

ՀԱԿ-ը ու ԲՀԿ-ը անվստահություն կհայտնեն վարչապետին. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակ” թերթը գրում է. Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և “Ժառանգությունը”, մտադիր են Ազգային ժողովի հաջորդ՝ փետրվարի 24-27-ի քառօրյայում վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։  “Հժ”-ի աղբյուրները հայտնում են, որ Հայ ազգային կոնգրեսն ու Բարգավաճ Հայաստանն արդեն վերջնական համաձայնության են եկել վարչապետին անվստահություն հայտնելու փաստաթղթի բովանդակության շուրջ։  Դաշնակցությունն ու “Ժառանգությունը”, […]

Ծառուկյանից գլուխ չեն հանում. Իրատես de facto

Չնայած քառօրյայի մեկնարկին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն Ազգային ժողով էր եկել իր առաջիկա համագումարի շուրջ ինտրիգ ստեղծելու կարեւոր “առաքելությամբ”, այդուհանդերձ, ամեն ինչ շատ ավելի կանխատեսելի է լինելու։ Ըստ “Իրատես de facto”-ի,  “այլընտրանքը” քաղաքական կուրսի չնչին փոփոխություն անգամ չի նախատեսում։ Լինելու է զուտ աշխատանքային համագումար, որտեղ ներկուսակցական, ինչպես նաեւ կադրերի փոխատեղման խնդիրներ կլուծվեն։ Թերթի ԲՀԿ-ական  աղբյուրի պնդմամբ, […]

Վաշինգտոնում շատ դժգոհ են դեսպան Ջոն Հեֆֆերնի աշխատանքից. Իրավունք

“Իրավունք” թերթն իր “Բամբասանք” խորագրի ներքո գրում է.  “Ըստ ԱՄՆ դեսպանատանը մոտ կանգնած վստահելի աղբյուրի՝ Վաշինգտոնում շատ դժգոհ են դեսպան Ջոն Հեֆֆերնի աշխատանքից, քանի որ չի կարողացել կանխել Հայաստանի մուտքը Մաքսային միություն եւ ՀՀ նախագահի կողմից այդ որոշումը կայացնելուց հետո ամբողջովին տապալել է դրա դեմ դիմադրություն կազմակերպելու գործը։ Մեր աղբյուրի վկայությամբ, ամենայն հավանականությամբ, արդեն մայիսի […]

Ով է վերահսկում կարատեի ֆեդերացիաները. Չորրորդ իշխանություն

 “Չորրորդ իշխանությունն” անդրադարձել է Գոռ Վարդանյանի ղեկավարած կարատեի ֆեդերացիայում օրեր առաջ հայտնաբերված զենք զինամթերքի փաստին, հարց բարձրացնելով՝ “Իսկ ընդհանրապես կա՞ որեւէ վերահսկողություն Հայաստանում գործող բազմաթիվ կարատեների ֆեդերացիաների գործունեության նկատմամբ“։  Թերթը պարզել է, որ Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեն կարատեի ֆեդերացիաների հետ որեւէ առնչություն չունի, քանի որ դրանք օլիմպիական մարզաձեւ չեն հանդիսանում։ Սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանի […]

Իրանից գազի ներկրումը կրճատվել է. Հայկական ժամանակ

Ըստ “ Հայկական ժամանակ”-ի՝ պաշտոնական տեղեկություններով, անցած տարի Իրանից Հայաստան է ներկրվել 4082 մլն խմ գազ։ 2012-ին Իրանից ներկրվել էր 4912 միլիոն խմ գազ։ Այսինքն, մեկ տարվա ընթացքում Իրանից գազի ներկրումը կրճատվել է մոտ 17 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում Ռուսաստանից ներկրվող գազի ծավալները ավելացել են։ Ուշագրավն այն է, որ ՀՀ սահմանին Իրանական գազը ավելի էժան է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի