17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՊԵԿ-ը կրկին “անհանգստացնում” է .Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է.

“Ժողովուրդ” օրաթերթին դիմած քաղաքացիները, որոնք աշխատում են Երեւանի ոսկու շուկայում եւ ունեն քարի արտադրամասեր, պնդում են, որ ավելի քան տասը օր է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները իրենց “անհանգստացնում են”՝ պահանջելով սահմանվածից շատ վճարել հարկերը (եկամտահարկ, շահութահարկ եւ այլն)։

“Ժողովուրդ”-ն այս հարցի հետ կապված պարզաբանում ստանալու նպատակով դիմեց ՊԵԿ, որտեղից պատասխանեցին. “ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցները ինչպես ոսկու շուկայում, այնպես էլ որեւէ այլ տեղ գործունեության ծավալող տնտեսվարողներից սահմանվածից ավելի հարկեր չեն պահանջել վճարել եւ գործում են բացառապես ՀՀ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում”։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ