17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Մտան խորհրդարան, որ խաղեր տան՛՛. 168 ժամ

՛՛168 ժամը՛՛ գրում է, որ իրենց հետ զրույցում ՛՛Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՛՛ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի կողմից կառավարությանն անստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությանը, ասել է. ՛՛Ասում էին, որ մտնում ենք խորհրդարան` ներսից իշխանությունը տրաքացնենք, հիմա էլ մտան խորհրդարան, որ իշխանության հետ խաղեր տան՛՛:

՛՛Նա նշել է, թե այդ նախաձեռնության մեջ դրական ոչինչ չի տեսնում, քանի որ գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին պարզապես փոխարինելու են ՛՛Տիգրան Սարգսյան 2՛՛-ով: ՛՛Նույն բանն է անելու, նույն ձեւով շարունակելու է աշխատել: Բան չի փոխվելու` մնալու է միայն այն, որ` քամի արեցինք, գոլորշի բաց թողեցինք, խաբեցինք… ՛՛,- նշել է նա:

Հարցին, թե ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը պաշտոններ ստանալու համա՞ր է, նա դրական պատասխան է տվել` ասելով. ՛՛Բա հակառակ դեպքում` էլ ինչի՞ համար: Բացատրեք ինձ… ՛՛,- ասել է նա՛՛,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ