Տավուշում հայ եկեղեցու պատմության ուսուցիչների մի մասը աղանդավոր են. Առավոտ
՛՛Առավոտը՛՛ գրում է, որ երեկ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացած հանդիպման ժամանակ Մակարավանքի վանահայր Հայր Սամվել Մխիթարյանն, անդրադառնալով մարզի դպրոցներում հայ եկեղեցու պատմության դասավանդմանն, ասաց, որ այդ առարկայի ուսուցիչները ՛՛սաղ զրո են՛՛, նրանց մեջ կան նաև աղանդավորներ։
՛՛Նրա խոսքերով՝ այդ առարկան դասավանդողների մի մասն աշխատանքի է տեղավորվում ՛՛խնամի, հորաքույրի՛՛ միջոցով, այլ մարզերում կան այդ առարկայի դասավանդման վերահսկողներ, որ շուտով Մայր Աթոռն այս գործը վերցնելու է իր վերահսկողության ներքո։
Հայր Սամվելի խոսքերով՝ ինչքանո՞վ արդյունավետ կարող է լինել այդ առարկայի ուսուցումը, եթե ուսուցիչներ կան, որ չեն հավատում մկրտությանը։
Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանն ասաց, որ այդ առարկան դասավանդողները մասնագիտությամբ պատմաբաններ կամ բանասերներ են, և հարց է, թե նրանք որքանո՞վ են կայացած որպես պատմաբաններ և բանասերներ։ Ա. Փաշինյանի խոսքերով՝ այդ առարկան դասավանդողներն անպայման չէ, որ աշակերտների մեջ հավատ սերմանեն։
Իջևանի զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ փոխգնդապետ Սահակյանը հակադարձեց, թե չի կարելի ուսուցանել, առանց դաստիարակություն, չի կարելի եկեղեցու պատմություն սովորեցնել առանց հավատի՛՛,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։