16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ի՞նչու են անհետանում ծառերը. Առավոտ

Ըստ “Առավոտ”-ի, Ճարտարապետության եւ շինարարության համալսարանի մուտքի դիմացի այգուց օր օրի ծառեր են անհետանում։ Ուսանողներն ու այգում հաճախ զբոսնող քաղաքացիները թերթի հետ զրույցում պատմեցին, որ մոտ 10 օր է, ինչ այս այգում շինարարական տեխնիկա է աշխատում, որի արդյունքում ծառեր են հատվում: Հատված ծառերի քանակը, քաղաքացիներն ասում են, տասնյակից անցնում է, ընդ որում՝ հատվել են երկարակյաց […]

Հայաստանում ներքին թրաֆինգի գործերն են շատ. Իրավունք

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը “Իրավունք”-ի հետ զրույցում ասել է, որ 2012-ի եւ 2013-ի համեմատությամբ, թվային առումով թրաֆինգի դեպքերի քանակը նվազել է: Հայտանբերված գործերը հիմնականում վերաբերում են ներքին թրաֆինգին, մասնավորապես անչափհասներնի մուրացկանության մեջ ներգրավելու դեպքերին, կան նաեւ պոռնկության շահագործման դեպքեր: Մանրամասները թերթի այսօրվա համարոմ:

Օրենսդիր կանայք իրար տակ են փորում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, ամռան տապին զուգընթաց, ԱԺ-ում կրքերը եռում են։ Օրենսդիր կանայք կրկին զբաղված են գործուղումների մեկնելու համար իրար տակ  փորելով, Գալուստ Գրիգորիչի սենյակի դռները ջարդելով, որ ամռանը շրջագայելու, հանգստի հնարավորություն ունենան։ Ստաժավոր ՀՀԿ տիկնայք բողոքում են նորեկներից։ Չնայած որոշվել է հնարավորինս խուսափել գործուղումներից, ՄԻԱԿ-ի Նաիրա Կարապետյանն ու Արփինե Հովհաննիսյանը “ինքնաթիռից ինքնաթիռ են թռչում”:  Մանրամասները թերթի […]

Ինչու “տեր չեն կանգնում” Գորիսի դժգոհություններին. Հայոց աշխարհ

Այս կիրակի հանրապետության գրեթե վեց տասնյակ համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, կարելի է ասել, կրկին անցան առանց անակնկալների: Հիմնականում ընտրվել կամ վերընտրվել են իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները կամ սատարած թեկնածուները:  Ըստ   “Հայոց աշխարհ”-ի, դա, ըստ էության, օրինաչափության է վերածվում։ Ընդդիմադիր կամ ոչ իշխանական ուժերը, որպես կանոն, կամ չեն մասնակցում, կամ բավական համեստ […]

Քոչարյանի, արջի մորթու եւ առյուծի մասին. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն դիմելով Հայաստանի էքս-նախագահին՝ գրում է. “-Պարոն Քոչարյան, իսկ կհիշեցնե՞ք, թե ով դրեց Ստամբուլի խարտիայի տակ իր ստորագրությունը. այն խարտիայի, որում թուրքական Ստամբուլում ամրագրվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այո, Դուք` Ձեր խոնարհ ծառա, ԲՀԿ լայնամասշտաբ գործիչ, մեծն դիվանագետ Վարդան Մինասիչի գործուն օժանդակությամբ: ՈՒ սա ամենը չէ: Այսօր, երբ երկիրն իսկապես հայտնվել է վերջին քսան […]

Բոթոյանը՝ ՕԵԿ-ից հեռու. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի թղթակիցը նկատել է, որ Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության նախկին պատգամավոր, ներկայումս անկախ պատգամավոր համարվող Կարեն Բոթոյանը Աժ դահլիճում փոխել է իր նստելու տեղը: Նախկինում Բոթոյանը նստում էր ՕԵԿ խմբակցության հետ, սակայն երեկ արդեն տեղափոխվեց դահլիճի մեկ այլ՝ ընդդիմության եւ անկախ պատգամավորների հատված այնտեղ, որտեղ նախկինում նստում էր ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանը, ով այդտեղ էր […]

Բայց Լիսկան ո՞վ է, որ նրանից վախենան. Ժողովուրդ

Հունիսի 8-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ ինքնաբացարկ ներկայացրած թեկնածու Արա Բուդաղյանը, ով Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ նախորդ տարի սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրն է, երեկ կոչ է արել իր ընտրողներին քվեարկել անկուսակցական Հրայր Յոլյանին: Վերջինիս մրցակիցը ՀՀԿ-ից առաջադրված Վաչագան Ադունցն է, ում հովանավորում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը:  “Ժողովուրդ”-ը զրուցել է […]

Ի՞նչու է թանկանում ձեթը. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով, վերջին օրերին որոշ խանութներում նկատվել է ձեթի թանկացում: Հանրության շրջանում էլ համառ լուրեր են շրջում, որ առաջիկա օրերին ձեթի թանկացումը կդառնա համատարած եւ զգալի: Նույնիսկ կանխատեսումներ կան, որ թանկացումը կլինի առնվազն 5-7 տոկոսով: Սա ուշագրավ է նրանով, որ համաշխարհային շուկայում ձեթի գնի փոփոխություն տեղի չի ունեցել: Չի փոխվել նաեւ դրամի փոխարժեքը, որը […]

Մեռնեմ ոսկի ծիրանիդ. Չորրորդ իշխանություն

Բազմիցս խոսվել է, որ կարկտահարության արդյունքում այս տարի զրկվելու ենք ծիրանի բերքից: Ըստ “Չորրորդ իշխանության”,  հայկական խորհրդանիշ համարվող ծիրանն իրականում ոսկու գին ունի: Այսպես, օրինակ, “Երեւան-Սիթի” եւ “Կրպակ” սուպերմարկետների ցանցում մեկ կգ ծիրան կարելի է գնել համապատասխանաբար 2600 եւ 2700 դրամով: “ՍԱՍ” սուպերմարկետների ցանցն էլ որոշել է ծիրանի թանկ գնով միանգամից չզարմացնել հաճախորդներին եւ 100 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի