16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Տղամարդ գտի. դիմում են ոստիկանապետին. Առավոտ

Մեծ գրող Աղասի Այվազյանի այրուն՝ Գրետա Վարդանյանին, ըստ “Առավոտ”-ի, զայրացրել է այն, որ երբ դիմել է ոստիկանության բաժին, իրեն հորդորել են “Տղամարդ գտի, որ իրանց հետ իրանց լեզվով խոսի”: Բաց նամակով նա դիմում է ՀՀ ոստիկանապետին: Տիկին Գրետան պատկան մարմիններին նամակներ է գրել, սակայն մնացել են անպատասխան: Նա նամակներում բարձրաձայնել է ոստիկանության ներքին զորքերի աշխատակից […]

Ադրբեջանական կողմը լկտիացել է. Հայոց աշխարհ

“Ադրբեջանական կողմը լկտիացել է: Բաքվում վստահ են, որ իրենց ագրեսիվ ակտիվությունը դիվանագիտական լուրջ բարդություններ չի ստեղծի, քանզի Ադրբեջանը աշխարհաքաղաքական տարբեր բեւեռների հետ իր հարաբերությունները կառուցում է իբրեւ լծակ օգտագործելով իր էներգետիկ ռեսուրսները”,- “Հայոց աշխարհ”-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը:     “Իհարկե կա նաեւ խնդրի մյուս կողմը, Ադրբեջանի նպատակն է թույլ […]

Բանկա՞ չկա, թե՞ տոմատ. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Հայաստանի խանութներից շատերի ցուցափեղկերին տոմատի մածուկի տեսականին վերջին օրերին ակնհայտորեն նվազել է: Նկատվող դեֆիցիտը հատկապես վերաբերում է համեմատաբար ցածր գնային կատեգորիայի տոմատի մածուկներին: Պահածոների խոշորագույն արտադրող “Արտֆուդ” ընկերության տնօրեն Վաչագան Կարապետյանը թերթին բավականին անակնկալ պատճառ ներկայացրեց: Ըստ տնօրենի, նկատվող դեֆիցիտը պայմանավորված է նրանով, որ իրենց մոտ ավարտվել են ապակյա տարաները, որոնք ներկրվում […]

ԲՀԿ-ականները գաղտնի հանդիպում են. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, այլընտրանքային ԵԿՄ ստեղծելու գաղափարի տապալումից հետո ԲՀԿ-ական պատգամավորներ Ռուստամ Գասպարյանն ու Ռուբեն Գեւորգյանը սկսել են գաղտնի գործունեություն ծավալել: Մոտ 2 ամիս առաջ այս պատգամավորները հայտարարեցին, որ “Ազատամարտի նվիրյալներ միավորում” հասարակական կազմակերպություն են ստեղծում, այն նույնիսկ գրանցել էին Պետռեգիստրում, սակայն հայտարարությունից երկու շաբաթ անց “անհայտ” պայմաններում կազմակերպությունն ինքնալուծարվեց: Տեղեկություններ տարածվեցին, որ գեներալ Մանվել Գրիգորյանը […]

Առանց բիզնես Ալեքսանյանը. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի հետ զրույցում, Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանն իրեն հատուկ ոճով ասել է, որ ինքը շատ գոհ է իր պատգամավորական աշխատանքից, ու դեսպան գնալու հավես չունի, վերջում էլ հավելելով. “Քուրիկ ջան, մի անգամ էլ գրի, որ ես բիզնես չունեմ, բիզնեսով չեմ զբաղվում”: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Սահմանադրական բարեփոխումների փաստաթղթի հրապարակումը կհետաձգվի. Հայկական ժամանակ

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը պատասխանել է “Հայկական ժամանակ”-ի հարցերին: -Պարոն Ղազինյան, տեղեկություններ կան, որ հանձնաժողովում տեսակետները 2 մասի են բաժանված երկրի կառավարման համակարգի փոփոխության հարցում, գերակշռողը ո՞ր տեսակետն է: -Իրոք, տարբեր կարծիքներ կան, այդ պատճառով էլ քննարկման է դրվել, որպեսզի ճշգրտվի: Ճշգրտումից հետո վերջնական հայեցակարգը կներկայացվի: Համոզված եղեք, […]

90-ականներին էլ ասում էին Տեր-Պետրոսյանի թայֆան հեռանա. Առավոտ

“ Առավոտ”-ի խմբագրականում կարդում ենք. “Անհրաժեշտ է օր առաջ ազատվել Լեոն Տեր–Պետրոսյանից եւ նրա թայֆայից, հակառակ դեպքում երկիրը կկործանվի”,-1992-97 թվականներին ասում էին ԱԺՄ-ականներն ու դաշնակցականները։ Ի վերջո՝ առաջին նախագահից “հայտնի ուժերը” ազատվեցին, երկիրը չկործանվեց՝ այն, ենթադրում եմ, չէր կործանվի նույնիսկ, եթե առաջին նախագահը հրաժարական չտար։ “Պահի հրամայականն է՝ օր առաջ ազատվել այս ազգակործան իշխանությունից”,- այսպես է […]

Հանրայինը գործադիր տնօրեն է փնտրում. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանության” տեղեկություններով, Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ներկայիս գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին փոխարինող է փնտրում: Թերթի աղբյուրները նշում են. որ Ռուբեն Ջաղինյանը դժգոհ է Մ. Գրիգորյանի աշխատանքից, բացի այդ, ներկայումս Հ1-ի գրեթե ողջ աշխատակազմը վերջինիս հետ լարված հարաբերություններ ունի:  Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Քառյակը ավելի “բարձր” տեղից է բռնեցնելու. Իրատես de facto

Ըստ “Իրատես de facto”-ի, կառավարությանը 12 պահանջ ներկայացնելուց հետո քառյակը պատրաստվում է “քաղաքական” արձակուրդի, մինչ այդ հայտարարելով, թե աշնանը հանրահավաք է անցկացնելու: Սեպտեմբերին իսկապես նախատեսվում է բավականին բուռն քաղաքական շրջան: Մեր տեղեկություններով՝ ոչ թե մեկ հանրահավաք, այլ հանրահավաքների “շարք” է լինելու: “Քառյակը” վերստին ակտիվանալու է, սակայն թիրախը, ինչպես նախկինում, վարչապետի գործունեությունը չի լինելու: Կան տեղեկություններ, […]

Կիսաստված Ծառուկյանը. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհը”  գրում է.  “Գոյություն ունի առասպել՝ հարուստների եւ հաջողակների նկատմամբ բնակչության իբր համատարած նախանձի ու ատելության մասին։ Սակայն իրականում ամեն ինչ ավելի բարդ է։    Սոցիալական նախանձը հայոց աշխարհում ընտրողաբար է, ինչպեսեւ օրենքը։ Այն տարածվում է նրանց վրա, ովքեր միլիոն են գողացել, իսկ նրանք, ովքեր գողացել են հինգ միլիոն, արդեն հիացմունք ու ակնածանք են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի