06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կիսաստված Ծառուկյանը. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհը”  գրում է.

 “Գոյություն ունի առասպել՝ հարուստների եւ հաջողակների նկատմամբ բնակչության իբր համատարած նախանձի ու ատելության մասին։ Սակայն իրականում ամեն ինչ ավելի բարդ է։

   Սոցիալական նախանձը հայոց աշխարհում ընտրողաբար է, ինչպեսեւ օրենքը։ Այն տարածվում է նրանց վրա, ովքեր միլիոն են գողացել, իսկ նրանք, ովքեր գողացել են հինգ միլիոն, արդեն հիացմունք ու ակնածանք են առաջացնում։ 
   

Գողերի նկատմամբ մեր անփոփոխ կարեկցանքը բնավ ընկածների հանդեպ համաժողովրդական գթասրտության դրսեւորում չէ։ Քանզի մեզանում սիրում են ոչ միայն ձերբակալված գողերին, այլեւ նրանց, որոնց երբեք ոչ ոք չի նստեցնի։ Նրանք իրենք ինչ ասես կարող են անել ում հետ ցանկանան։ 

  

Պարզապես գողը գողացել է բնավ ոչ մեզանից. թալանել է այս համակարգը, ոտնահարել այս ստոր օրե՛նքը։ Հաջողակ գողը ազգային հերոսներից է. այլ կերպ չի կարող լինել մի երկրում, որտեղ օրենքի խախտումը համարվում է առաքինություն։ Եվ հենց դրա համար էլ օլիգարխների դարաշրջանը Հայաստանում չծնեց փոքրիշատե զանգվածային սոցիալական բողոք։ 
   

  Կարծում եք, այստեղ որեւէ մեկը ատո՞ւմ է օլիգարխներին։ Նայեք, թե օլիգարխներից քանիսը պատգամավոր դարձան մեծամասնականով՝ ժողովրդի լիակատար աջակցությամբ։ Իսկ Ծառուկյանին ընդհանրապես շատերը համարում են կիսաստված. ուրեմն որտե՞ղ է այստեղ սոցիալական նախանձն ու քինախնդրությունը։

    Մեզանում նույնիսկ օլիգարխների մասին անեկդոտներն են բարեհոգի։ Օրինակ, երբ ձանձրացող օլիգարխը գալիս է Սեւանի ափ ձուկ բռնելու, ոսկե ձկնիկները թաքնվում են ով որտեղ կարող է. չէ՞ որ եթե բռնի՝ կտապակի։ Նրա ինչի՞ն է պետք ոսկե ձկնիկը”։ 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ