16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հայաստանին քիչ է մնացել. Հայկական ժամանակ

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու փաստաթուղթը պատրաստ կլինի մինչեւ հուլիսի 1-ը, որից հետո Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները կորոշեն, թե երբ եւ որտեղ այն կստորագրվի: Այս մասին երեկ “Հայկական ժամանակ”-ի  թղթակցի հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն բաժնի պետ Վիկտոր Սպասկին: “Բոլոր աշխատանքները ընթանում են լիարժեք համաձայնեցվածության մթնոլորտում”,- ասել է նա:   […]

Հիմա էլ Օսիկյա՞նը. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր  Արթուր Օսիկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում։ Պատճառը Անձնագրային եւ վիզաների վարչությունում բացահայտված աղաղակող խախտումներն են, որի պատճառով նշված վարչության պետի՝ Նորայր Մուրադխանյանի երկու տեղակալները՝ Արսեն Համբարձումյանն ու Մուշեղ Խաչատրյանը,ազատվել են աշխատանքից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ։ Իսկ Մուրադխանյանի հետագա պաշտոնավարման հարցն արդեն իսկ կասկածի տակ է: Շարունակությունը թերթի այսօրվա […]

Որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանը. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից փորձել է պարզել, թե արդյոք Ռ. Քոչարյանը ցանկանում է միանալ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ստեղծվելիք վարչապետների ակումբին։ Վիկտոր  Սողոմոնյանն ասաց, որ դեռեւս այդ հարցը չի քննարկել նրա հետ, քանի որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ։ Թերթի  զրուցակիցը նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահը մասնավոր այցով գտնվում է երկրից դուրս։ […]

Երևանի փոխոստիկանապետի եղբորորդին փախուստի մեջ է, Օսիպյանները տուժածով չեն հետաքրքրվել. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. Հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում դանակահարված 22 ամյա Վանուշ Ալեքսանյանը թեև երեկ իրեն նախորդ օրերի համեմատ փոքր-ինչ ավելի լավ էր զգում , բայց խոսել չէր կարողանում:Նա 2 օր առաջ վիրահատվել է “Էրեբունի” բժշկական կենտրոնում, հեռացվել է տղայի փայծաղը: Երեկ հիվանդանոցից “Ժամանակին” փոխանցեցին, որ Վանուշի առողջական վիճակը գնահատվում է ծանր , բայց կայուն: […]

Նախագահականում որևէ մեկը դիմում չի գրել կուտակային համակարգից հրաժարվելու համար. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակ” թերթը գրում է. ՀՀ նախագահի նստավայրում աշխատող 1974-ին եւ դրանից հետո ծնված 142 աշխատակիցներից որեւէ մեկը դիմում չի գրել կուտակային համակարգից հրաժարվելու մասին: Այս մասին ասված է նախագահականից մեզ ուղարկված գրավոր պատասխանում: Օրեր առաջ Բաղրամյան 26 հարցում էինք ուղարկել, թե կա՞ն արդյոք Սերժ Սարգսյանի աշխատակազմում մարդիկ, ովքեր դիմումներ են գրում պարտադիր կենսաթոշակային համակարգից […]

Յուրի Վարդանյանը դեսպան կգնա՞. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. “Ժամանակի” տեղեկություններով՝ Վրաստանում ՀՀ դեսպանի մեկ անուն է շրջանառվում։ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայազգի խորհրդական Վան Բայբուրդը երեկ մեզ ասաց, որ խոսքն օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի մասին է։ Եթե ի վերջո նա նշանակվի դեսպան, ապա, ըստ Բայբուրդի, դրական կլինի, քանի որ նա կկարողանա օգտագործել այդ պաշտոնում շուրջ 20 եւ ավելի […]

Մարզահամերգային համալիրի սեփականատերը անօրինականությունների դեմ. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդի հետ կապված վիճահարույց հարցերի շուրջ “Ժողովուրդ”-ը զրուցել է համալիրի սեփականատեր Հարություն Մուրադյանի հետ. “Ես՝ որպես համալիրի սեփականատեր, հայտարարել եմ, որ անօրինականություններ են կատարվում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից: Ինչ-որ մեկը քնում, արթնանում է և իր հեռահար նպատակներն օգտագործելով համալիրը աճուրդի է հանո՞ւմ: Ամենազարմանալին այն […]

Անդրանիկ Մանուկյանը և Շավարշ Քոչարյանը պայքարում են իրար դեմ. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն” թերթը գրում է. ՀՀ արտգործնախարարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի եւ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի միջեւ ներկայումս սուր պայքար է սկսվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնի համար, քանի որ գործող դեսպան Օլեգ Եսայանի դիվանագիտական առաքելության ժամկետն ավարտվում է: Սակայն, մեր տեղեկություններով, Ռուսաստանում երկուսի թեկնածությանն էլ դեմ […]

Յուվեցի Կարոն փող է առաջարկել վիրավորներին. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. Երեկ նոր տեղեկություններ ստացանք Վերնիսաժի  միջադեպից: Պարզվում է, Գոռ Առաքելյանը՝ Յուվեցի Կարոյի փեսան, դրսում քաշքշուկից ու վիրավորանքներից զայրացած, գնացել է դեպի մեքենան, որ զենքը բերի: Վիճող կողմը, հասկանալով, նետվել է նրա ետեւից, բայց վերջինս, նստելով մեքենան, “սեկրետները” գցել է: Ախալքալաքցիք սկսել են մեքենան ջարդել: Ապա Առաքելյանը բացել է մեքենայի դուռն ու […]

Ինչպե՞ս է, որ “Գազպրոմ Արմենիան” գազի գնի այլ թիվ է հրապարակում, մաքսային ծառայությունը՝ այլ. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է.  “Ժողովուրդ” օրաթերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը ՌԴ-ից գազը ձեռք է բերել 1000 խմ-ն՝ 220 դոլար արժեքով, մինչդեռ պայմանագրով նախատեսված գազի սակագինը 189 դոլար է:  Երեկ, սակայն, “Գազպրոմ Արմենիա” ընկերությունը հերքել է ՀՀ ֆինանսների նախարարության այս տվյալները։  Փաստորեն ստացվում է, որ ռուսական “Գազպրոմ Արմենիա” ընկերությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի