21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս է, որ “Գազպրոմ Արմենիան” գազի գնի այլ թիվ է հրապարակում, մաքսային ծառայությունը՝ այլ. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. 

“Ժողովուրդ” օրաթերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը ՌԴ-ից գազը ձեռք է բերել 1000 խմ-ն՝ 220 դոլար արժեքով, մինչդեռ պայմանագրով նախատեսված գազի սակագինը 189 դոլար է:

 Երեկ, սակայն, “Գազպրոմ Արմենիա” ընկերությունը հերքել է ՀՀ ֆինանսների նախարարության այս տվյալները։

 Փաստորեն ստացվում է, որ ռուսական “Գազպրոմ Արմենիա” ընկերությունը այլ թիվ է հրապարակում, մաքսային ծառայությունը՝ բոլորովին այլ, և այս հակասության մասին “Ժողովուրդ”-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարարությունը պատասխանում է, թե իրենք եռամսյակային տվյալները հավաքագրում են այլ մեթոդոլոգիայով, ըստ որի՝ 2014թ. առաջին եռամսյակի մաքսային վճակագրության տվյալներով՝ ներառված են 2013թ. դեկտեմբերին և 2014թ. հունվարին ու փետրվարին փաստացի ներկրված գազի ցուցանիշները, հետևաբար եռամսյակային կտրվածքով միջինացված ցուցանիշը կազմել է 220.8 ԱՄՆ դոլար:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ