15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչու է թանկանում ձեթը. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով, վերջին օրերին որոշ խանութներում նկատվել է ձեթի թանկացում: Հանրության շրջանում էլ համառ լուրեր են շրջում, որ առաջիկա օրերին ձեթի թանկացումը կդառնա համատարած եւ զգալի: Նույնիսկ կանխատեսումներ կան, որ թանկացումը կլինի առնվազն 5-7 տոկոսով: Սա ուշագրավ է նրանով, որ համաշխարհային շուկայում ձեթի գնի փոփոխություն տեղի չի ունեցել: Չի փոխվել նաեւ դրամի փոխարժեքը, որը կարող էր ազդեցություն ունենալ ներկրվող ձեթի գնի վրա: Եվ ուրեմն, ո՞րն է խնդիրը: 

Խանութների սեփականատերերի հետ թերթի զրույցներից մի հետաքրքիր պատկեր է բացահայտվել: 

Ձեթի հնարավոր թանկացման լուրերի ետեւում թաքնված է ստվերը կրճատելու մասին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ վերջերս արած հայտարարությունը: Խնդիրն այն է, որ ձեթի շուկայում խոշոր խաղացող է Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամոյին) պատկանող “Ալեքս գրիգ” ընկերությունը, բայց շուկայում կան նաեւ ավելի փոքր տնտեսվարողներ:

Եվ ահա, վերջիններս լուրջ են ընդունել Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունը, թե ստվերը պետք է կրճատվի, եւ մեծածախ մատակարարները ապրանքները խանութներին պետք է մատակարարեն բացառապես հաշիվ ապրանքագրերով: 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ