20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քոչարյանի, արջի մորթու եւ առյուծի մասին. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն դիմելով Հայաստանի էքս-նախագահին՝ գրում է.

“-Պարոն Քոչարյան, իսկ կհիշեցնե՞ք, թե ով դրեց Ստամբուլի խարտիայի տակ իր ստորագրությունը. այն խարտիայի, որում թուրքական Ստամբուլում ամրագրվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Այո, Դուք` Ձեր խոնարհ ծառա, ԲՀԿ լայնամասշտաբ գործիչ, մեծն դիվանագետ Վարդան Մինասիչի գործուն օժանդակությամբ:

ՈՒ սա ամենը չէ: Այսօր, երբ երկիրն իսկապես հայտնվել է վերջին քսան տարիների համար բավականին ծանր վիճակի առաջ, ընդ որում, ամենեւին էլ կարեւոր չէ, թե Ձեր լուման դրանում որքան է, Սերժ Սարգսյանինը` որքան, փորձ է արվում ոչ թե պատասխանել առկա մարտահրավերներին, այլ, ինչպես Դուք էիք սիրում ասել, դեռ արջը, կամ գուցե` “առյուծը” չխփած, փորձ է արվում կիսելու մորթին: 

Ո՞վ չի հասկանում, թե ինչու է կրկին մեջլիս մտել “թափանցիկ” կարմիր “մայկա” հագած քաղաքական գործիչը, որն այնքան առաջ գնաց, որ նույնիսկ Ղարաբաղի ու պատերազմի մասին գեոպոլիտիկ “речь огласил”: 

Այո, խոսքը Ծառուկյան Գագիկի մասին է: Այո, նա փոխանակ գնա ԱԺ` աշխատանքի, ինչպես միշտ, իրեն բոլորից “հավասար” է համարում, եւ իր բուն գործը չանելուն «զուգընթաց»` ասպարեզ իջնում ոչ ավելի, ոչ պակաս՝ Ղարաբաղի ու “պատերազմի” խնդրով:

Ո՛չ օգնելու: Այլ` արջի մորթին հարկավորներին մատուցելու: Իսկ “հարկավորներն” այս խաղում քիչ չեն, նրանք դեռ շահ ունեն այս խաղում: 

ա) Մտածում են, քանի որ Ռուսաստանից արդեն ասվում է (Ֆ. Լուկյանով), որ Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ անպայման մաքսային կետ է դրվելու, չեն բացառում, որ այդ խնդրով ներքաղաքական վիճակն այնքան վատանա, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նման Սերժ Սարգսյանը եւս անցնի «լրջանալու պահը» ռեժիմին. “որոշի” գնալ:

բ) ՈՒստի Ծառուկյանը ասպարեզ է մտնում, որպես ջոկեր, որպեսզի “փարդի քամակում” եղողները` Տեր-Պետրոսյան, Քոչարյան, Հովիկ Աբրահամյան, չոր մնան ու հարկավոր “ապրանք-հաշվարկն” անեն:
Հայաստանի հաշվին… Այլապես այդ կարեւոր պահին կկանգնեին օրվա նախագահի կողքին”:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ