10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

“Մերկապարուհի Վարդան էլ է հայ”.Առավոտ

“Չի կարող Սարոյանին համեմատվել Միկոյանի հետ”,-“Առավոտ”-ի հետ զրույցում ՀՅԴ Երեւան քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանը հակադրվել է Անաստաս Միկոյանի թոռան՝ Վլադիմիր Միկոյանի դիտարկումներին:  Թերթը հիշեցնում է, որ  Վլադիմիր Միկոյանն իր վրդովմունքն էր հայտնել, թե ի՞նչ են արել Հայաստանի համար Վիլյամ Սարոյանն ու Հովհաննես Բաղրամյանը, որ նրանց արձանները կան, իսկ Միկոյանի արձանի շուրջ այսպիսի աղմուկ է […]

Յոնջլախի դպրոցում իրար են “մորթել”.Ժամանակ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց անչափահաս՝ 1996 թվականի նոյեմբերի 13-ին ծնված Արման Մ.-ի գործի դատական քննությունը: Թեմային անդրադառնում է “Ժամանակ”-ը: Երեւանի թիվ 65 ավագ դպրոցի 12-րդ դասարանն ավարտող Արմանն իր դասարանի հետ Վերջին զանգի տոնական միջոցառումներին չմասնակցեց, նա դատարանում էր՝ ամբաստանյալի աթոռին: Ըստ մեղադրանքի՝ Արմանը 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը […]

Հագնել Թովմասյանի կարգուկանոնով. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով, ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Հրայր Թովմասյանը մտմտում է ԱԺ ներքին կանոնակարգ ստեղծելու մասին: Ըստ այդմ, նախատեսվում է որոշակի չափանիշներ սահմանել եւ պատգամավորների եւ խորհրդարանում հավատարմագրված լրագրողների համար: Խոսքը մասնավորապես հագուստի չափանիշների “դրես-կոդի” սահմանման, լրագրողների աշխատանքային վարքականոնների եւ այս կարգի մեկ-երկու հարցի մասին է: Նման մի կանոնակարգ ժամանակին մշակել էր ԱԺ աշխատակազմի նախկին […]

Թանկ ծախի՝ հորդորեց գյուղնախարարը. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, գյուղնախարար Սերգո Կարապետյանը շարունակում է զվարճացնել մեզ. նախօրեին մասնակցելով Կասյան փողոցում գյուղատնտեսական շուկայի բացման արարողությանը, մի վաճառողուհուց հետաքրքրվել է, թե ինչ արժե “կաբաչկա”: Երբ վաճառողուհին պատասխանել է՝ 80 դրամ, Սերգո Կարապետյանը զայրացած նախատել է կնոջը, թե “էդքան էժա՞ն… կրա՞կն ես ընկել ձեռը, գոնե 100 դրամ ծախի”:   Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Ազատվել է մի ամբողջ բաժին. Չորրորդ իշխանություն

Ըստ “Չորրորդ իշխանության”, երեկ  արտառոց դեպք է տեղի ունեցել, աշխատանքից ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Հենց այդպես, մի ամբողջ բաժին՝ իր աշխատակիցներով հանդերձ:  Բաժնի բոլոր աշխատակիցներին երեկ տեղեկացրել են, որ դեռևս հունիսի 6-ից նրանք բոլորը ազատված են աշխատանքից՝ ֆիննախի և ՊԵԿ-ի միավորման արդյունքում այդ պաշտոններում թերևս կնշանակվեն ՊԵԿ-ի համանուն […]

Չի ենթարկվում նախարարին. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով խիստ սրվել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի եւ նրա առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի հարաբերությունները: Մեր տեղեկություններով՝ Մուրադյանը ոչ միայն նախարարության աշխատակիցների, այլեւ՝ անձամբ նախարար Մանուկյանի հետ շփումներում իրեն բավականին վատ է պահում, խոսում է արհամարհական տոնով նույնիսկ փորձել է բանավեճի ժամանակ կոպիտ ու վիրավորական պատասխաններ տալ: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Ի՞նչու են անհետանում ծառերը. Առավոտ

Ըստ “Առավոտ”-ի, Ճարտարապետության եւ շինարարության համալսարանի մուտքի դիմացի այգուց օր օրի ծառեր են անհետանում։ Ուսանողներն ու այգում հաճախ զբոսնող քաղաքացիները թերթի հետ զրույցում պատմեցին, որ մոտ 10 օր է, ինչ այս այգում շինարարական տեխնիկա է աշխատում, որի արդյունքում ծառեր են հատվում: Հատված ծառերի քանակը, քաղաքացիներն ասում են, տասնյակից անցնում է, ընդ որում՝ հատվել են երկարակյաց […]

Հայաստանում ներքին թրաֆինգի գործերն են շատ. Իրավունք

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը “Իրավունք”-ի հետ զրույցում ասել է, որ 2012-ի եւ 2013-ի համեմատությամբ, թվային առումով թրաֆինգի դեպքերի քանակը նվազել է: Հայտանբերված գործերը հիմնականում վերաբերում են ներքին թրաֆինգին, մասնավորապես անչափհասներնի մուրացկանության մեջ ներգրավելու դեպքերին, կան նաեւ պոռնկության շահագործման դեպքեր: Մանրամասները թերթի այսօրվա համարոմ:

Օրենսդիր կանայք իրար տակ են փորում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, ամռան տապին զուգընթաց, ԱԺ-ում կրքերը եռում են։ Օրենսդիր կանայք կրկին զբաղված են գործուղումների մեկնելու համար իրար տակ  փորելով, Գալուստ Գրիգորիչի սենյակի դռները ջարդելով, որ ամռանը շրջագայելու, հանգստի հնարավորություն ունենան։ Ստաժավոր ՀՀԿ տիկնայք բողոքում են նորեկներից։ Չնայած որոշվել է հնարավորինս խուսափել գործուղումներից, ՄԻԱԿ-ի Նաիրա Կարապետյանն ու Արփինե Հովհաննիսյանը “ինքնաթիռից ինքնաթիռ են թռչում”:  Մանրամասները թերթի […]

Ինչու “տեր չեն կանգնում” Գորիսի դժգոհություններին. Հայոց աշխարհ

Այս կիրակի հանրապետության գրեթե վեց տասնյակ համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, կարելի է ասել, կրկին անցան առանց անակնկալների: Հիմնականում ընտրվել կամ վերընտրվել են իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները կամ սատարած թեկնածուները:  Ըստ   “Հայոց աշխարհ”-ի, դա, ըստ էության, օրինաչափության է վերածվում։ Ընդդիմադիր կամ ոչ իշխանական ուժերը, որպես կանոն, կամ չեն մասնակցում, կամ բավական համեստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի