04 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Զուրաբյանը չի ներկայացել. Հայկական ժամանակ

«ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ինչպես և ենթադրվում էր, չի ներկայացել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ Պայքարի 6-րդ վարչություն, ուր նրան հրավիրել Էին երեկ։ Այս մասին մեր թղթակցին հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Զուրաբյանը 6-րդ վարչություն էր հրավիրվել փաստեր ներկայացնելու իր այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կաշաոել է […]

Մարդկային ստորին բնազդներ. Առավոտ

Վերջերս մեր գործընկեր Շուշան Դոյդոյանը նշա­նակվել է ՀՀ արդարադատության նախարարու­թյան աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ։ Թվում է, թե գոնե Շուշանի արժանի լինելու հարցում չպիտի տարաձայնություններ լինեին, եւ բոլորը պիտի նրան հաջողություն մաղթեին։ Պարզվում է՝ ոչ. նույնիսկ այստեղ չուզողներ հայտնվեցին եւ պնդեցին, քանի որ նա Պողոսին «ոսկե բանալի» է տվել եւ Պետրոսին` «ժանգոտ կողպեք», հենց դրա հա­մար […]

Կա՛մ Գագիկ Հարությունյանը, կա՛մ Լևոն Զուրաբյանը. Ժողովուրդ

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխա­վոր վարչությունը ՀՀ Աժ ՀԱԿ խմբակցու­թյան ղեկավար Լևոն Ջուրաբյանի երկ­րորդ գրությունն է ուղարկել և առաջարկել է ներկայանալ իրենց մոտ ու բացատ­րությունների տեսքով ներկայացնել ապացույցներն առ այն, որ ՀՀ ՍԴ նախա­գահ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին։ Թերթի տեղեկություններով՝ Զուրաբյանը ոստիկանու­թյուն է հրավիրվել այսօր։ Ի դեպ, եթե այս անգամ էլ […]

Շքամուտքի մոտ միզող երիտասարդը դանակահարել է իրեն «Պիպո» ասելու համար. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց և ավարտվեց Արթուր Մեյրոյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Սուրեն Մնոյանի նախագահությամբ: 24-ամյա Արթուրը մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի դեկտեմբերի 25-ին, ժամը 21-ի սահմաններում Արագածոտնի մարզի […]

«Ներկաները ապշահար են եղել ». Հրապարակ

Արա Աբրահամյանի մուտքը քաղաքականություն, շատ վաղուց է գծագրված եղել( Թե ում կողմից` չի ասվում, այնուհանդերձ, փետրվարյան դեպքերից հետո, երբ արդեն Գագիկ Ծառուկյանը դուրս էր «մղվել» քաղաքականությունից, Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները հարթեցնելու համար Մոսկվայից Հայաստան էր եկել Սամվել Կարապետյանը, երբ իշխանական ողջ «սվիտան» ՝ Գագիկ Ծառուկյանը ներառյալ, հավաքվել էր Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատանը, երբ […]

Անակնկալ հայտարարություն` նոր գազամուղի վերաբերյալ. Հայկական Ժամանակ

Հայաստանի արդյունաբե­րողների եւ գործարարնե­րի միության նախագահ Արսեն Ղագարյանը երեկ անակն­կալ հայտարարություն արեց, այն է՝ հիմա քննար­կվում Իրան-Հայաստան նոր, ավելի թողունակ գա­զամուղ կառուցելու հարց։ Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի բանակցում Իրանի հետ ներքին սպառման համար նախատես­ված գազ ներկրելու շուրջ, Արսեն Ղազարյանը պա­տասխանեց. «Դրա ժամանակն էլ կգա. տեսեք, արդեն խոսակցություն կա, որ արդեն Իրան-Հայաստան երկրորդ գազամուղը պետք […]

Կոչնչացնեն. Ժամանակ

Ռուսաստանաբնակ հայե­րը գրավում են ՀՀ տնտեսական եւ քաղաքական դաշտը։ Ընդամենը կես ամիս առաջ Սամվել Կարապետյանը գնեց ՀԷՑ-ը, իսկ նախօրեին մեկ այլ ռուսաստանաբնակ հայ՝ Արա Աբրահամյանը, հայտարա­րեց, որ մտադիր է առաջիկա­յում սեփական կուսակցու­թյուն ստեղծել։ Արա Աբրահա­մյան, Սամվել Կարապետյան զույգին կարող է միանալ նաեւ ռուսահայ եւս մեկ գործարար՝ Ռուբեն Վարդանյանը։ Ռուսա­հայ այս երեք գործարարների դաշինքը եւ համագործացությունը […]

Պուտինը մտավ Հայաստան. 168 ժամ

Երեկ ասուլիս էր հրավիրել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրա­համյանը, ով պատրաստվում է կուսակցու­թյուն ստեղծել կամ գուցե արդեն ստեղծել է, ու մասնակցել առաջիկա խորհրդարանա­կան ընտրություններին։ Ասուլիսում Արա Աբրահամյանն այնպես է ներկայացրել իր այդ ցանկությունը, որ հայ ժողովուրդը պետք է հերթ կանգնի՝ նրան երախտագի­տություն հայտնելու համար։ Նա իսկական հայրենասեր է, անձնազոհություն է անում՝ Հայաստանում կուսակցություն բացելով, […]

Ես լավ բանից բացի վատ բան անո՞ւմ եմ. Հրապարակ

Դա Ձեր համանման առա­ջին պարգևն էր, հարցրինք հայրենիքին մատուցած ծառայու­թյունների համար Երկրորդ աստի­ճանի «մեդալակիր», մեկընդմիշտ աստղ Սամվել Ալեքսանյանին։ «Ես էլի լիքը պարգևներ եմ ստացել, բայց էդ ամենալավ պարգևն էր»։ Ռոբերտ Քոչարյանը, որպես աստղի, Ձեզ չի՞ պարգևատրել։ «Չէ»։ Բայց ինչի համար եք ստացել այս մի պարգևը. էն Արմենչիկի միսը կերան, քարը քարին չթողեցին, իսկ Ձեր պարգևի […]

Արփինե Հովհաննիսյանին անակնկալ կմատուցեն. Հրապարակ

Հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների հարազատներն այսօր հավաքվելու են կառավարության շենքի առջեւ եւ պահանջելու են հանդիպում վարչապետի, արդարադատության նորանշանակ նախարարի՝ Արփինե Հովհաննիսյանի հետ։ «Նոր նախարար է, նրան անակնկալ կմատուցենք»։ Գուցե ցմահ դատապարտյալների մասին լսած չլինի, գնանք ասենք, որ իշխանությունների կողմից անտեսված ցմահ դատապարտյալներ կան և ցանկանում են, որ իրենց մասին, նորանշանակ նախարար ջան, հիշես»,-ասաց հացադուլ հայտարարած ցմահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի