Անակնկալ հայտարարություն` նոր գազամուղի վերաբերյալ. Հայկական Ժամանակ
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղագարյանը երեկ անակնկալ հայտարարություն արեց, այն է՝ հիմա քննարկվում Իրան-Հայաստան նոր, ավելի թողունակ գազամուղ կառուցելու հարց։
Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի բանակցում Իրանի հետ ներքին սպառման համար նախատեսված գազ ներկրելու շուրջ, Արսեն Ղազարյանը պատասխանեց.
«Դրա ժամանակն էլ կգա. տեսեք, արդեն խոսակցություն կա, որ արդեն Իրան-Հայաստան երկրորդ գազամուղը պետք է կառուցվի, ավելի լայն տրամաչափով»։ Այսպիսի ծրագրի մասին մինչ օրս որեւէ ակնարկ անգամ չի արվել, սակայն արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ միջկառավարական մի քանի քննարկումների ինքը մասնակցել է, եւ Իրան- Հայաստան նոր գազամուղի ծրագրի մասին հարց շոշափվել է։ Սա ուշագրավ է նրանով, որ Իրան-Հայաստան գործող գազամուղը շահագործվում է իր թողունակության ընդամենը 20-25 տոկոսով։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: