10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

«Լույսի մարդիկ» անգործ կմնան. Ժողովուրդ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նոր սեփականատերը ծրագրում է փոխել ընկերության գործելաոճը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ՀԷՑ-ը գնեց ռուսաստանաբնակ միլիարդատեր, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Վերջինս հայաստանյան շրջանակների հետ զրույցներում ասել է, որ մտադիր է վերացնել, այսպես կոչված, էլեկտրիկների ինստիտուտը։ ՀԷՑ-ը նախատեսում է ներդրումների միջոցով էլէներգիայի հաշվիչները միացնել մեկ ընդհանուր ցանցի, որի միջոցով այդ սարքերը […]

Լևոն Զուրաբյանին սուտ մատնության համար քրեական պատասխանատվությա՞ն կենթարկեն.Ժողովուրդ

«Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունն իրավապահներին հանձնարարել է հետաքննել ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը զբաղվել է «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» կամ այսպես կոչված՝ Վենետիկի հանձնաժողովին կաշառելով: Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն մի քանի օր առաջ գտնվում էր Հայաստանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հատկապես […]

Դասախոսը «վիրավորել» է ուսանողուհիներին. Ժողովուրդ

«Հայաստանի ազգային ագրարային համալսարանի իգական սեռի ուսանողներից «Ժողովուրդ»-ը դժգոհություններ Է ստանում՝ համալսարանի դասախոս, «Զորավիգ» թերթի գլխավոր խմբագիր Պուշկին Սերոբյանի հետ կապված։ Բանն այն է, որ նա սիրում է դասախոսության ժամանակ մշտապես հումորներ անել, մասնավորապես ուսանողուհիներին սիրում է դիմել «հոպար» դիմելաձևով։ «Ժողովուրդ»–ը կապ հաստատեց Սերոբյանի հետ և հետաքրքրվեց, թե ինչու Է նման «հումորներ» անում աղջիկների հետ՝ […]

Ռոբերտը դաժանաբար սպանել է սիրուհու ընկերուհուն. Ժամանակ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ շարունակվեց Ռոբերտ Հ.-ի գործի դատական քննությունը: 23-ամյա Ռոբերտը մեղադրվում է շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 15-ից մինչև 17-ը Ռոբերտ Հ.-ն Դավիթ Մալյան նրբանցքի շենքերից մեկում վիճաբանել […]

Ինչ կտա Սերժ Սարգսյանը «Դաշնակցությանը». Ժամանակ

«ՀՅԴ-ն մտադիր է հնարավորինս թանկ վաճառել Սահմանադրության նախագծին իր կողմ լինելը՝ ցանկանալով ապագա կոալիցիայում ստանալ ավելի մեծ ներկայություն։ ՀՅԴ-ն հասկանում է, որ եթե անգամ հունվարին իրենք ինչ-որ համաձայնություն ստորագրեն ՀՀԿ-ի հետ և իշխանությունում պաշտոններ ստանձնեն, ապա այդ պայմանավորվածությունը շատ կարճ կյանք է ունենալու, քանի որ առջևում 2017-ի խորհրդարանական ընտրություններն են, որից հետո նոր պայմանավորվածությունների անհրաժեշտություն […]

Վիգեն Սարգսյան, Արմեն Աշոտյան, Դավիթ Հարությունյան. Հրապարակ

«Մեր տեղեկություններով, մինչև այս պահը դեռ չի որոշվել, թե ով է լինելու հանրաքվեի ընթացքում ՀՀԿ քարոզչական պատասխանատուն։ Պայքարը բավականին լուրջ է. կան երեք թեկնածուներ՝ Վիգեն Սարգսյան, Արմեն Աշոտյան և Դավիթ Հարությունյան, որոնցից ամենքն ունեն իրենց լոբբիստները նախագահականում։ Հասկանալի է, որ աստիճանական հիերարխիայով Հովիկ Աբրահամյանը կցանկանար աշխատել Դավիթ Հարությունյանի հետ, եթե ոչ՝ Արմեն Աշոտյանի հետ, որպես […]

Ծառուկյանը սիրուն բան չի անում. Ժողովուրդ

«Վերջին մեկ ամսում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առնվազն հրապարակային գործունեությունն ամբողջությամբ հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Իսկ ինչով է նա զբաղված այս ընթացքում. կառավարում է իրեն պատկանող ձեռնարկությունների գործունեությունը՝ խաղող է մթերում, խաղողագործների հետ է բանակցում, այլ կերպ ասած` զբաղված է ձեռնարկատիրությամբ: Իհարկե, ՀՀ Սահմանադրությունից անտեղյակ մարդը կարող է հարցնել՝ իսկ ինչ վատ բան կա, […]

«Գողական աշխարհի սվիտան» հավաքվել է Հայաստանում. Հրապարակ

«Հոկտեմբերի 3-ին մենք լուր էինք տպագրել, որտեղ գրել էինք, որ գողական աշխարհի մեկ տասնյակից ավելի ներկայացուցիչներ են Ռուսաստանից և ԱՄՆ-ից ժամանել Հայաստան։ Այդ լուրը հաջորդ օրը ոստիկանությունը հերքել էր և անգամ հերքման տեքստը տեղադրել իր կայքում՝ բարոյախրատական դաս տալով մեզ, թե՝ ճշտեք, հետո գրեք։ Ոստիկանության հերքումը մեզ ստիպեց այդ «այցի» վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ ճշտել։ Մեզ […]

Թուրքիան ռազմական տեսուչներ է ուղարկելու Հայաստան. Ժամանակ

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ միջազգային համաձայնագրի համաձայն՝ Թուրքիան ռազմական տեսուչներ է ուղարկելու Հայաստան: Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի շրջանակներում հոկտեմբերի 11-ից ՀՀ-ում Թուրքիայի գլխավորությամբ անցկացվելու է ստուգում, թուրքական վերահսկիչ խմբի կազմում ընգրկվելու են նաեւ սլովակ զինծառայողները: Հայտարարության մեջ նշված է, որ պատվիրակությունը ստուգումների ավարտից հետո հոկտեմբերի 14-ին վերադառնալու է Թուրքիա:

Երբ պետք է ծննդաբերել նպաստից օգտվելու համար. Հրապարակ

Չաշխատող մայրերին վճարվելիք մայրության նպաստների մասին կառավարությունը խոսում է արդեն երկու տարի։ Վերջապես գալիս է այն ժամանակը՝ 2016 թվականի հունվարի 1-ը, երբ «Պետական նպաստների մասին» փոփոխված օրենքն ուժի մեջ կմտնի, և չաշ­խատող մայրերը ևս հղիության և ծննդաբերության նպաստներ կստանան պետությունից: Օրենքի հեղինակներն այնպես են գրել դրա տեքստը, որ պետական այս մեծահոգությունից հնարավորինս քիչ մայրեր օգտվեն։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի