16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Երևանի գեյերն ու մարմնավաճառները` «գործից» դուրս.Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է 23-ամյա Գևորգ Թ.-ի, 20-ամյա Գայանե Գ.-ի, հանցավոր արարքների կատարման պահին անչափահաս՝ 16-ամյա Արթուր Մ.-ի, 20-ամյա Ջուլիետա Ն.-ի և հանցագործության կատարման պահին անչափահաս՝ 17-ամյա Արմեն Ա.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ Գևորգ Թ.-ն անչափահաս Արթուր Մ.-ին նյութապես շահագրգռելու միջոցով ներգրավել է ծանր հանցագործության կատարման մեջ և օժանդակել է Գայանեին ու Ջուլիետային՝ իրենց ծանոթուհի Ա.-ի բնակարանից առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելուն:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Ջուլիետան մտերիմ հարաբերությունների մեջ է եղել ընկերուհու՝ Ա.-ի հետ, հաճախ այցելել է նրա բնակարան: Այդ այցելությունների ժամանակ նա տեղեկացել է, որ ընկերուհին իր բնակարանում չհրկիզվող փոքրիկ պահարան ունի, որտեղ գումարներ կան:

Ջուլիետան այդ մասին 2013 թվականի նոյեմբերին հայտնել է Գայանեին, ու երկուսով Ա.-ի գույքը գաղտնի հափշտակելու շուրջ համաձայնության են եկել:

Նույն ամսին, օգտվելով իր տանը գտնվող Ա.-ի քնած լինելու հանգամանքից՝ Գայանեն աննկատ վերցրել է նրա բնակարանի բանալիները, կրկնօրինակը պատրաստելու համար պատուհանից նետելով՝ փոխանցել է փողոցում սպասող Ջուլիետային: Վերջինս պատրաստել է բանալիների կրկնօրինակը, բանալիները վերադարձրել է Գայանեին, ով դրանք աննկատ դրել է Ա.-ի պայուսակի մեջ:

Դրանից հետո 2013 թվականի նոյեմբերի 30-ին Գայանեն հանդիպել է իր ծանոթ Գևորգ Թ.-ին, նրան տեղեկացրել է Ա.-ի բնակարանից գողություն կատարելու՝ իր ու Ջուլիետայի մտադրության մասին: Գևորգն ասել է, թե ավելի լավ կլինի Ա.-ի բնակարանից գողությունն իրագործել իր ծանոթ, անչափահաս Արթուր Մ.-ի միջոցով:

Գևորգը նոյեմբերի 30-ի երեկոյան հանդիպել է անչափահաս Արթուրին, նրան նյութապես շահագրգռել է՝ խոստանալով գողացվելիք գումարից նրան տալ 300 դոլար, և նրան ներգրավել է հանցագործության կատարման մեջ:

Դեկտեմբերի 1-ին, ժամը 21-ի սահմաններում Արթուրը հանդիպել է Գևորգին ու Գայանեին: վերջինս Արթուրին տվել է ձեռնոցներ ու տոպրակ, ինչպես նաև Ա.-ի բնակարանի բանալին, նկարագրել է չհրկիզվող պահարանի գտնվելու տեղը Ա.-ի բնակարանում: Անչափահաս Արթուրի գլխին կեղծամ են դրել, կանացի հագուստ են հագցրել: Արթուրն ու Գայանեն տաքսիով գնացել են Ա.-ի տան մոտ: Գայանեն հսկել է տարածքը՝ «աթանդա» է կանգնել, իսկ աղջկա կերպարանքով Արթուրը իրեն տրամադրված բանալու միջոցով բացել է Ա.-ի բնակարանի մուտքի դուռը, մտել է բնակարան, գաղտնի հափշտակել է չհրկիզվող փոքրիկ պահարանը, որի մեջ, ըստ տուժողի հայտարարության, եղել է 40 հազար դոլար և 1 միլիոն 600 հազար դրամ:

Դատարանը հաստատված է համարել, որ անչափահաս Արթուրը մուտք գործելով տուժողի բնակարան, գողացել է 12 հազար դրամ արժողությամբ չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է 650 ՌԴ ռուբլի, 2442  դոլար, 967 հազար 920 դրամ, 4 հատ դրամապանակ և բանալիների 3 կապոց: Չհրկիզվող պահարանը այս գումարներով հանդերձ հայտնաբերվել ու հանձնվել է տուժողի տնօրինությանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ