02 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հրաժարական կտա՞. Սերժ Սարգսյանն ընտրություն կատարեց. Հայկական Ժամանակ

Աերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրով Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ։ Մինչ այդ նա զբաղեցնում Էր ԿԲ խորհրդի անդամի պաշտոն։ ՀՀ ֆինանսական շրջանակներում այս նշանակումը անսպասելի չէր։ Համառ լուրեր են շրջանաովում, որ Վախթանգ Աբրա­համյանն ապագայում նշանակվելու Է ԿԲ նախագա­հի պաշտոնում։ ԿԲ գործող նախագահը ՝ Արթուր Ջավաղյանը իր պաշտոնին վերանշանակվել է ան­ցած տարվա մայիսին 6 տարի ժամկետով։ […]

«Թռած» պատգամավորները. Ժողովուրդ

Աժ գործունեությունը մոնիթորինգի ենթարկող Parliamentmonitoring.am կայքի հրապարակած տվյալներով՝ Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանը 170 անգամ բացակայել է այս տարվա ընթացքում տեղի ունեցած քառօրյա նիստերից։ Նույն խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը բացակայել Է 157, Աժ ՀՀԿ խմբակցության անդամներ Աշոտ Աղաբաբյանը՝ 151, իսկ Մարինե Մարաբյանը՝ 98 անգամ։ Ի դեպ, անցած երեք տարիներին Մարաբյանի ձայնը խորհրդարանում երբեւէ չի հնչել։ Նույնիսկ Աժ Նախագահը […]

«Նաիրի Հունանյան-2»-ը ձայնագրություն է ունեցել, որով դիմելու էր ժողովրդին. Հրապարակ

Նորք-Մարաշում վնասազերծված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանն իր համակարգչի մեջ արդեն իսկ ունեցել է հեղաշրջումից հետո հրապարակվելիք ելույթի ձայնագրությունը, որը պետք է հնչեր ռազմավարական-կառավարական կարեւորագույն կառույցների ուժային «գրավումից» հետո՝ Հանրային հեռուստաընկերության արբանյակային կապով, որը պետք է ապահովեր նույն խմբի անդամ՝ արբանյակային թողարկիչ Արման Հայրապետյանը։ «Նաիրի Հունանյան-2»-ի ելույթի առանցքում նույնպես եղել է «արյունախում իշխանություններից» ազատվելու թեզը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հսկում են ուժեղացված ռեժիմով. Հայկական ժամանակ

Երեւանի պետական համալսարանում երեկ կայացել է Հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը։ ԵՊՀ է ժամանել նաեւ Աերժ Սարգսյանը, որը նշված խորհրդի նախագահն է։ Այս անգամ Սերժ Սարգսյանի այցից առաջ համալսարանում ու հարակից տարածքում իրականացվել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ։ Իհարկե, նման դեպքերում բուհի կենտրոնական մասնաշենքը միշտ է անմատչելի լինում, բայց եթե նախկինում շենք տանող աստիճանների մոտ էր «արգելապատնեշ» […]

Պերմյակովը հոգեբանին ասել է՝ ինչու է դա արել.168 ժամ

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի՝ սատանիստ լինելու հանգամանքը պետք է ստուգվի համապատասխան փորձաքննությամբ: Այս մասին ասել է դատական հոգեբան Էլդա Գրինը, ով նաև մասնակցել է Վ. Պերմյակովի նկատմամբ կատարված փորձաքննությանը: Նա նշել է, որ Պերմյակովն իրեն պատշաճ է պահել փորձաքննության ընթացքում: «Ինքն իրեն պատշաճ էր պահում, նույնիսկ ինչ-որ պահ զգացի, որ շփման […]

Հարկավոր է խելոք ստուգել. Ժամանակ

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանին ֆինանսների նախարարության հարկային ծառայությունն այժմ էլ դատի է տվել «Հրազդան» մարզադաշտը միտումնավոր սնանկության տանելու համար: Մոտ մեկ տարի է՝ Աղաբաբյանը դատարանում վիճարկում է մարզադաշտը մոտ 60 մլն դրամով տուգանելու հարկային մարմինների որոշումը: «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն դատարանի վճռով սնանկ է ճանաչվել այս տարվա հունիսի 26-ին: Հարկային մարմինը համոզված […]

Արտուշը Շշի Մելոյին պատին է սեղմել. Ժողովուրդ

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի գործերը լավ չեն: Երևանի բնակիչ Արտուշ Մարտիրոսյանը դատական կարգով պատգամավորից պահանջում է 100 հազար դոլար և 94 միլիոն 523 հազար դրամ: Ավելին՝ այս դատական վեճի շրջանակներում Մելիք Մանուկյանի գույքի վրա արդեն իսկ արգելանք է դրվել: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մանուկյանի շահերը ներկայացնող Հրանտ Գևորգյանի խոսքերով՝ հայցապահանջը անհիմն է, […]

Հանրաքվեի խնջույքի մասնակիցները ծեծել են իրար. Հայկական ժամանակ

Նախօրեին երեկոյան Արաբկիր վարչական շրջանում դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արձանագրած ընդհանուր արդյունքները տոնելու համար խնջույք է կազմակերպվել, որի ավարտին մասնակիցները ծեծել են իրար: Ըստ թերթի ստացած տեղեկությունների, ծեծվածների մեջ է եղել նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանի որդին՝ Վահե Մեհրաբյանը: Խնջույքին մասնակցել և միջադեպին ականատես է եղել նաև Արաբկիր վարչական […]

Անանաս ծախե՞մ, թե՞ դպրոց գնամ. Առավոտ

«էժան անանասներ, գնեք էժան անանասներ». Երեկ  7-8 տարեկան երեխան «Սուրմալուի» և «Փեթակի» մոտ անցորդներին խնդրում էր, որ իրենից ընդամենը 2000 դրամով անանաս գնեն: Նա փորձառու առևտրականի հմտությամբ բանակցում էր գնորդների հետ, համոզում, խնդրում: Ցրտից մատները կարմրել էին, ճաքել: 9-ամյա Վազգենն էլ Մալաթիայի շուկայում էր խնդրում, որ իրենց կգ-ն 550 դրամով նարինջ գնեն, վերջանա, գնա տուն: […]

Աշխարհի «ինադու» թանկանալու է. Հայկական ժամանակ

«Երեկ ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն իր նիստում որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը մեկ տոկոսով և սահմանել այն 8,25 տոկոս: Իր այս որոշումը հիմնավորելիս ԿԲ խորհուրդը սենսացիոն մի բացահայտում է արել: «Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի և միջազգային ապրանքային շուկաներում գների շարունակական նվազման միտումները: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ այդ զարգացումները նպաստել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված