02 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Գյումրիի նախկին քաղաքապետի ռեյտինգը, սատանան ու եկեղեցու փողերը. Ժամանակ

«Երբ որ մարդ բարի գործ է անում, սատանան, որ աներեւույթ է, խառնվում է բարի գործերին եւ իր արբանյակներով ուզում է, որ ստվեր գցի բարի մարդու վրա, իսկ Աստվածաշունչը խոսք ունի, որտեղ ասում է՝ ցնծացեք եւ ուրախացեք, ձեր վարձքը երկնքում շատ մեծ է», – մեզ հետ զրույցում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսպես արձագանքեց մամուլում շրջանառվող […]

Գործադիրում կրճատումներ են սպասվում. Հրապարակ

«Ի կատարումն կառավարությունում օպտիմալացման, կադրային տեղաշարժերի ու կառուցվածքային փոփոխությունների մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տարեվերջյան խոստման, գործընթացը մեկնարկել է։ ՀՀ գործադիր իշխանության համակարգում գործող տեսչություններին իրենց աշխատակազմը կրճատելու գրություններ են ուղարկվել։ Ներկայումս մոտ երկու տասնյակ տեսչություն կա, որոնք բոլորն ունեն պետեր, տեղակալներ, ուռճացված աշխատակազմեր։ Կառավարությունն առաջարկել է ներկայացնել ավելորդ՝ կրճատման ենթակա հաստիքացուցակ։ Այնպես որ, տեսչություններում տարին […]

Ինչո՞ւ է «համաճարակ» բառն արգելված. Առավոտ

Եթե մի քանի հարյուր հոգի հիվանդ է գրիպով, և առնվազն 11 հոգի (երեկվա դրությամբ) դրանից մահացել է, ապա ի՞նչ կփոխվի նրանից, եթե դա կոչվի համաճարակ։ Խուճապի ո՞ր տեսակն է այդ դեպքում ակնկաւվամ։ Մարդիկ գրոհելու են դեղատները և անիմաստ դեղե՞ր են գնելու։ Բայց հաշվի առնելով ներկայիս սոցիալական վիճակը՝ ես խիստ կասկածում եմ, որ քաղաքացիների մեծ մասը […]

Ովքեր են ՄԻՊ հավանական թեկնածուները. Հրապարակ

Կարեն Անդրեասյանի հրաժարականից ժամեր անց ՄԻՊ բազմաթիվ թեկնածուների անուններ էին շրջանառվում: Շրջանառվում են Աժ պատգամավորներ Կարեն Բեքարյանի, Թևան Պողոսյանի, փաստաբան Արտակ Զեյնալյանի, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի անունները։ Երեկ, սակայն, նոր թեկնածուի անուն էլ լսեցինք՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ Կարեն Գևորգյան, մականունը՝ Հնդիկ։ Նա Կենտրոնի դատավոր Ռուբեն Վարդազարյանի հետ հիմնել և ղեկավարում է «Բռեյվ» իրավաբանական […]

Մարտուն Գրիգորյանը՝ Սամվել Բալասանյանի «ինադու». Հրապարակ

Հունվարի 18-ին լրանում է Գյումրիի քաղաքապետի հավակնություններ ունեցող Մարտուն Գրիգորյանի 35-ամյակը. նախկին ԲՀԿ-ականը որոշել է ողջ ԲՀԿ-ին, Սամվել Բալասանյանի «ինադու», կանչել ծնունդի։ Վահե Հովհաննիսյանին, որը երեկ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ, վերջինիս բարեգործական հիմնադրամի նախագահ Իվետա Տոնոյանի հետ անցնում էր օպերայի մոտերքով, հարցրինք՝ կմասնակցի՝ Մարտունի ծնունդին։ «Անպայման, որովհետև ես իրեն շատ հարգում եմ»։ Իսկ Գագիկ Ծառուկյանը, […]

Ինչո՞ւ է հետաձգվել Տեր-Պետրոսյանի որդու պսակադրությունը. Հայկական ժամանակ

Թերթին հայտնի դարձավ, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախօրեին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նա ԱՄՆ է մեկնել բուժման նպատակով, իսկ մեկնումից առաջ, հունվարի 8-ին, հանդիպել էր ՀՀ– ում ԱՄՆ դեսպանի հետ։ Թերթի տեղեկություններով, Տեր-Պետրոսյանի մեկնումի պատճառով հետաձգվել է նրա որդու պսակադրությունը, որը նախատեսված էր այս ամսվա վերջին: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում.

Դիմում՝ ընդդեմ Շուշանի. Հայկական ժամանակ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի դեմ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանը չի պատրաստվում դիմում ներկայացնել Աժ էթիկայի հանձնաժողով։ Երեկ նա այդ մասին ասել է մեր թղթակցի հետ զրույցում։ Փոխարենը նման դիմում էթիկայի հանձնաժողով երեկ ներկայացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտելու, մասնավորապես ֆեյսբաքյան օգտատեր Գայանե Շահինյանի […]

Գյումրու նախկին քաղաքապետը գումարներ է յուրացրե՞լ. Հրապարակ

Վերջերս Գյումրիում սկսել են հետաքրքրվել Ամենափրկիչ եկեղեցու շինարարության փողերով և մեղադրանքներ ուղղել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ հանգանակված գումարների յուրացման հետ կապված: «Զարգացումների մեկնարկը տրվել է «Փաստեր» հաղորդաշարի հեղինակ Արմեն Բադալյանի հաղորդմամբ, որը, այնքան էլ պարզ չէ՝ ավելի շատ լրագրո՞ղ է, թե հասարակական գործիչ, սակայն իր հաղորդման մեջ հարցադրում է արել, որ 1995 թվականից ընթացող […]

ՀՀ քաղաքացիներին Ֆրանսիայի տուրիստական վիզա կտրամադրվի 2 օրում

«Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար   Լորան Ֆաբիուսը երեկ հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիների համար վիզա տրամադրելու ընթացակարգի ժամկետը կրճատվում է։ Տուրիստական վիզան տրամադրվելու է երկու օրվա ընթացքում։ France-Press-ի հաղորդմամբ՝ Ֆաբիուսն ասել է, որ տուրիստական վիզայի ընթացակարգը 48 ժամ է տևելու Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Վիետնամի և Ինդոնեզիայի քաղաքացիների համար»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Քանի միլիոն դրամ արժե մի բուռ ավազը. Առավոտ

«Չնայած հունվարի առաջին օրերին տեղացած առատ Ձյան մաքրման իրենց աշխատանքներն էին պարբերաբար գովազդում Երևանի տարբեր վարչական շրջանների ղեկավարները,  սակայն քաղաքացիներն էլ հո տեսնում էին, թե ինչ էր կատարվում փողոցներում։ Ձյունը կարգին չմաքրելու, որոշ փողոցներում էլ ընդհանրապես չմաքրելու արդյունքում մարդիկ  և   ավտոմեքենաները դժվարությամբ էին տեղաշարժվում։  Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոչ երկրորդական փողոցում, որով հազարավոր քաղաքացիներ ու  մեքենաներ  են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված