01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Քանի միլիոն դրամ արժե մի բուռ ավազը. Առավոտ

«Չնայած հունվարի առաջին օրերին տեղացած առատ Ձյան մաքրման իրենց աշխատանքներն էին
պարբերաբար գովազդում Երևանի տարբեր վարչական շրջանների ղեկավարները,  սակայն
քաղաքացիներն էլ հո տեսնում էին, թե ինչ էր կատարվում փողոցներում։ Ձյունը կարգին չմաքրելու,
որոշ փողոցներում էլ ընդհանրապես չմաքրելու արդյունքում մարդիկ  և   ավտոմեքենաները
դժվարությամբ էին տեղաշարժվում։  Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոչ երկրորդական փողոցում, որով հազարավոր քաղաքացիներ ու  մեքենաներ  են երթևեկում, որը նաև  դեպի  օդանավակայան տանող   Մալաթիա համայնքի  գլխավոր փողոցներից  մեկն է, ընդամենը  «մի բուռ»  ավազ  է լցված։   Այս փողոցն,   ի  վերջո,   ավելի շուտ մաքրել  են տաք եղանակն ու արևը։  Հետաքրքիր է՝ հարկատուներին քանի միլիոն դրամ է արժեցել այս «մի բուռ» ավազը։  Սա թերևս պարզ կլինի,   եթե վարչական շրջանի ղեկավարը ֆինանսական հաշվետվության ներկայացնի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ