01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ԲՀԿ գործարար թևը զայրացել է. Հրապարակ

Դատելով ԲՀԿ ղեկավարի հարցազրույցներից ու վրդովմունքից, կոալիցիա մտնելու ՀՅԴ-ի որոշումը ԲՀԿ-ում ծանր են տարել։ Եվ այն, թե ԲՀԿ-ն չի քննարկում կոալիցիայի հարցը, քանի որ առևտրի չի գնում, ինքնանպատակ կոալիցիաներ չի կազմում, և Սահմանադրությանն աջակցությունն իրենց հոգուց բխող պահվածք էր, այլ ոչ թե կոալիցիա մտնելուն ուղղված քայլ, ընդամենը աղվեսի և խակ խաղողի մասին ասացվածքն է հիշեցնում։ […]

Բանակում «խոզի գրիպի» տարածումը կանխելու համար քայլեր են ձեռնարկում. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով՝ H1N1-ի՝ «խոզի գրիպի» շուրջ ստեղծված իրավիճակը խիստ անհանգստացրել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, և բոլոր զորամասերի հրամանատարներին հրահանգվել Է այս օրերին զերծ մնալ զինվորներին կարճատև արձակուրդ տրամադրելուց՝ վարակը զորամասեր տեղափոխելուց խուսափելու համար։ Թերթի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով տեղեկությունը, ասաց. «Զորամասերից պլանային արձակուրդները չեն դադարել, սակայն ձմեռային եղանակներին միշտ Էլ ՊՆ-ը […]

Վարչապետը զայրացել է Կարեն Ճշմարիտյանի վրա. Հրապարակ

Երեկ, կառավարության նիստի ժամանակ, վարչապետը դժգոհել Է չինովնիկների աշխատանքային կարգապահությունից։ «Ես հետամուտ եմ լինելու, որ բոլորը ժամանակին աշխատանքի գան և ժամանակից շուտ աշխատանքից չհեռանան»,– ասել Է Հովիկ Աբրահամյանը։ Սա վարչապետի հերթական «պրոֆիլակտիկ միջոցառումը» չէր, և դժգոհությունը կապված է կոնկրետ անձի՝ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ։ Ըստ կառավարության միջանցքներում շրջանառվող լուրերի՝ երկուշաբթի էկոնոմիկայի նախարարին գործավարուհու միջոցով […]

Հայաստանը շուտով նոր տեղական ավիափոխադրող կունենա. Հայկական ժամանակ

«Հայաստանը շուտով նոր տեղական ավիափոխադրող կունենա։ Այդ կապակցությամբ մի քանի կազմակերպությունների հետ բանակցություններ են ընթանում։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հայտնեց Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Ռուբեն Գրձելյանը՝ հավելելով, որ գարնանը արդեն լիարժեք տեղեկատվություն կլինի այդ մասին։ Հետաքրքրվեցինք, թե ո՞ր ընկերությունների հետ են բանակցություններ անցկացվում։ Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղարն ասաց, որ անուններ տալ չի կարող, […]

Ջուրը չտեսած բոբիկանալու հետևանքները. Առավոտ

«Մոտ մեկ տարի առաջ՝ անցած տարվա փետրվարի 5-ին, «Շանգրիլա» ժամանցի կենտրոնում տեղի ունեցավ ԲՀԿ-ի նախաձեռնությամբ հրավիրված համաժողով, որին մասնակցում էին տարբեր տրամաչափի ընդդիմաղիր քաղաքական գործիչներ, չէր մասնակցում ՀԱԿ-ը։ Հնչեցին թե՛ կառուցողական և թե՛ «ազատ գեղարվեստական» ելույթներ. օրինակ՝ երկրորդ նախագահի առավել ագրեսիվ կողմնակիցները խոսել են իշխանության փամփերսների և կովի կրծկալների մասին։ Մթնոլորտն այնպիսին էր, որ շատերը […]

Պետական պարտքը գերազանցեց 5 միլիարդ դոլարի հոգեբանական շեմը. ժողովուրդ

«Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Ըստ այդմ, ընթացիկ 2016 թվական Հայաստանը թևակոխել է 5 միլիարդ 71 միլիոն դոլար պետական պարտքով։ Անցած 2015 թվականի սկզբին Հայաստանի պետական պարտքը եղել է 4 միլիարդ 441 մլն 500 հազար դոլար։ Այսինքն՝ անցած տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը ավելացել է 629 միլիոն 500 հազար դոլարով։ Ի դեպ, […]

Սամվել Ալեքսանյանի ընկերություններին դատի են տվել. Ժամանակ

«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում երեկ շարունակվել է ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ա եւ Գ» եւ «Ալեքս Գրիգ» ընկերությունների դեմ դատական հայցի լսումը: Գործով դատավորը Լիլիթ Կատվալյանն է: Կիպրոսի մայրաքաղաքում Զինոնս Կիտիեոս 8, Կատո Լակատամիա հասցեում գրանցված «Վլակտոր Թրեյդինգ Լիմիթեդ» ընկերությունը, որը «Զելյոնայա մարկա» օղու ապրանքանիշի սեփականատերն է, հայց է […]

Հայկական կողմը ակնկալում է, որ գազի գինը կնվազի մոտ 20 տոկոսով. ՀԺ

«Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններում հայկական կողմը ակնկալում է, որ գազի գինը կնվազի մոտ 20 տոկոսով։ Այսինքն, եթե այդ ակնկալիքները իրականանան, ապա ռուսական գազը Հայաստանին կմատակարարվի մոտ 130 դոլարով (հազար խորանարդ մետրը)։ Ըստ մեր աղբյուրների, բանակցությունները սկսվել են անցած տարվա նոյեմբերին և կրում են […]

Մարտուն Գրիգորյանի ճոխ ծնունդն ու Գյումրու սոված առյուծները. Ժողովուրդ

«Երեկ բրիտանական հռչակավոր Daily Mail պարբերականն անդրադարձել է Գյումրու գազանանոցին՝ նշելով այստեղ պահվող կենդանիների սարսափելի վիճակի մասին: «Հայտնի է, որ կուշտ ու ապահով Արևմուտքում կենդանիները հաճախ շատ ավելի մեծ ուշադրության են արժանանում, քան մարդիկ: Ի դեպ ասում են երկու օր առաջ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Երևանից ժամանած հյուրերի հետ ճոխ քեֆ է արել տեղի ռեստորաններից […]

Թեժ մարտեր են սպասվում Ընտրական օրենսգրքի շուրջ. Հրապարակ

«Սահմանադրական փոփոխություններից հետո թեժ մարտեր են սպասվում Ընտրական օրենսգրքի շուրջ։ Հաջորդ խորհրդարանում ոչ միայն տեղերն են սահմանափակ, այլև այն, որպես Երկրի թիվ մեկ մարմին, պետք է ազատվի մականունավորներից։ Ասում են՝ իշխանությունն այժմ «ոսկե միջին» տարբերակն է քննարկում։ Եվ որպեսզի ոչ նշված խավն իրեն «քցված» չզգա և ոչ էլ իշխանությունն առանց տոկոս «խփողների» մնա, առաջարկվելու է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված