02 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի անդամների մի մասն իմացել է… Ժողովուրդ

«Անցած տարվա նոյեմբերին ՀՀ ԱԱԾ-ի կողմից վսասազերծված զինված խմբի անդամների մի մասը, պարզվում է, իմացել է, որ իրավապահները հետևում են իրենց գործունեությանը։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ձերբակալությունից շաբաթներ առաջ խմբի անդամները Լոռու մարզի Ծաղկաբեր համայնքի անտառներում «զորավարժություններ» են անցկացրել, սովորել են զենքի հետ վարվեցողության կանոնները։ Այդ օրերին ԱԱԾ-ի աշխատակիցներն արդեն սկսել են այցելել խմբի անդամների հարազատներին և […]

ՀՅԴ-ի պահանջներն ավելի մեծ են, քան նրանց առաջարկում են. Հրապարակ

«Շատ հարցեր կան, որոնք բազմակողմանի քննություն են պահանջում, բացի դա՝ պորտֆելների հարցում համաձայնություն չկա»,– մեզ տեղեկացրեց ՀՅԴ-ՀՀԿ բանակցություններից իրազեկ անձը։ Բանակցությունները մեկնարկել են անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 30-ին, հունվարի 8-ի կողմերը երկրորդ հանդիպումն է եղել, դրանից հետո՝ եւս 1-2-ը։ Նույնիսկ պահ է եղել, որ 99 տոկոսանոց որոշում են ընդունել, բայց ամեն անգամ ինչ-որ բան խանգարել է։ […]

Սիմոնը լեզվակռվի պահին զենքը դրել է ծառայակցի ճակատին ու կրակել.Ժամանակ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Սիմոն Մկրտչյանի գործի դատական քննությունը: 19-ամյա ժամկետային զինծառայող Սիմոն Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանական դրդումներով կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով: Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի օգոստոսի 28-ին, ժամը 18-ն անց  30-ի սահմաններում, ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ, շարքային Սիմոն […]

Մանրամասներ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի բնակարանի գողության դեպքից. Ժողովուրդ

«Ժողովուրդ»–ին  Տավուշի   մարզպետ Հովիկ Աբովյանի բնակարանի գողության դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Վարկածներից մեկով մարզպետի տուն մուտք գործած անձը կամ անձինք նրա մտերիմ շրջապատից են, կամ էլ նրանցից մեկի պատվերով է։ Բանն այն է, որ գողերը ոչ միայն տեղեկացված են եղել Հովիկ Աբովյանի և նրա ընտանիքի անդամների մի քանի ժամով տանից բացակայելու մասին, այլ […]

Ո՞վ «փակեց» Շաքրո Մոլոդոյի Ծաղկաձորյան հանգստի հաշիվը. Ժողովուրդ

«Երբ Հայաստան ժամանեց օրենքով գող Շաքրո Մոլոդոյը` (Զախարիյ Կալաշով), որից հետո հասարակության շրջանում անհանգստության ալիք բարձրացավ, թե  Հայաստանում հերթական անգամ գողական «ռազբորկա» է հասունանում: Սակայն քրեական հեղինակության այցը և  դրան նախորդած իրադարձությունները զարգացան այնպիսի ուղղությամբ, որ Շաքրո Մոլոդոյի այցը չվերածվեց գողական «ռազբորկայի», այլ ամեն ինչ ավարտվեց «դահուկների շրջանակներում»: …Նրա ամանորյա «խորհրդավոր» հանգստից «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ […]

Ո՞վ է` ո՞ւմ զրկել. Հրապարակ

«Մեր տեղեկություններով՝ գլխավոր դատախազի որոշմամբ Շանթի Յուրայի տան վրա ավազակային հարձակման գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Բանն այն է, որ այդ գործով մի շարք վիճահարույց հարցեր կան, հակասական տեղեկություններն ու տեսագրությունը ոչ միայն չեն տվել դրանց պատասխանը, այլեւ նոր հարցեր են ծնել, իսկ քանի որ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը եւ Յուրան մտերիմ, այդ […]

Ի՞նչ է թողել Հայաստանին Քըրք Քրքորյանը. Ժողովուրդ

«Oրերս գաղտնիության պայմաններում բացվել է ամերիկահայ միլիարդատեր, ՀՀ ազգային հերոս Քըրք Քրքորյանի կտակը։ Ամերիկահայ աղբյուրներից «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ նա կտակել Է վաճառել իր ամբողջ ունեցվածքը և գոյացած գումարն ուղղել բարեգործության։ Ըստ կտակի՝ պետք է ունեցվածքի վաճառքից գոյացած գումարով իրականացվի այն բոլոր ծրագրերի ֆինանսավորումը, որոնք կյանքի են կոչվել Քրքորյանի կենդանության օրոք։ Ասել Է թե՝ կտակից […]

Գալուստ Գրիգորիչ-Մարգարիտ Եսայան զույգի պարը դարձել Է խնջույքի ամենադիտարժան հատվածը. Հրապարակ

«Կիրակի «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունն Ապարանում տոնել է «Հին տոմարով Նոր տարին», որը միության պատվավոր նախագահ, քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի իդեան է։ Անցած տարի, Գյումրիում տեղի ունեցած ողբերգության պատճառով, այս միջոցառումը չնշվեց։ Այս տարի տոնահանդեսին մասնակցել է անգամ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, խորհրդարանականներ, մարզպետներ, բացառությամբ Տավուշի, որի տունն օրերս թալանել էին։ Գալուստ Գրիգորիչ-Մարգարիտ Եսայան զույգի […]

Արա Աբրահամյանի գալուստն ակտիվացրել է որոշ շրջանակների. Հրապարակ

«Արա Աբրահամյանի մոտալուտ գալուստն ակտիվացրել է որոշ շրջանակների, բացել նրա «ռասկրուտկայով» զբաղվող թիմի ախորժակը։ Տեղեկություններ կան, որ թիմը, որն զբաղված է Արա Արշավիրովիչի համար մարտավարություն մշակելով, հաշվարկ է արել ու «շեֆին» մի կլորիկ հաշիվ ներկայացրել՝ մոտ 50 մլն. դոլար, որը, ըստ նրանց, կբավականացնի հայաստանյան քաղաքական դաշտում կայանալու համար։ Մինչդեռ հայտնի է, որ Արա Արշավիրովիչը ներկայումս […]

ԱՄՆ-ում ՀՀ նոր դեսպանը 2-րդ տարին է` չի հայտարարագրում իր ունեցվածքը

«ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին հունվարի 12-ին փոխարինած Գրիգոր Հովհաննիսյանը 2-րդ տարին է, չի հայտարարագրում իր ունեցվածքն ու եկամուտները։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով Հովհաննիսյանն առաջին եւ վերջին անգամ հայտարարագիր է ներկայացրել 2014 թվականին։ 2013 թվականից Մեքսիկայում ՀՀ դեսպան աշխատած Հովհաննիսյանին փոխկապակցված անձինք՝ կինը եւ երկու զավակները, ընդհանրապես հայտարարագիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված