10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի անդամների մի մասն իմացել է… Ժողովուրդ

«Անցած տարվա նոյեմբերին ՀՀ ԱԱԾ-ի կողմից վսասազերծված զինված խմբի անդամների մի մասը, պարզվում է, իմացել է, որ իրավապահները հետևում են իրենց գործունեությանը։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ձերբակալությունից շաբաթներ առաջ խմբի անդամները Լոռու մարզի Ծաղկաբեր համայնքի անտառներում «զորավարժություններ» են անցկացրել, սովորել են զենքի հետ վարվեցողության կանոնները։ Այդ օրերին ԱԱԾ-ի աշխատակիցներն արդեն սկսել են այցելել խմբի անդամների հարազատներին և նրանց մասին հարցուփորձ են արել։ Այդ հանգամանքը խմբի անդամների մոտ տարակուսանք է առաջացրել, քանի որ նրանք իմացել են, որ իրենք պատրաստվում են Լեռնային Ղարաբաղ գնալու համար, հետևաբար, անհասկանալի է եղել, թե ինչու է ԱԱԾ-և սկսել իրենցով հետաքրքրվել։ Ազատամարտիկներից մի քանիսը խմբի ղեկավար Արթուր Վարդանյանից հետաքրքրվել են, թե ինչու է ԱԱԾ-ն իրենցով հետաքրքրվում, ինչին նա պատասխանել է, թե մտահոգվելու կարիք չկա, եթե հարկ լինի՝ իրավաբան կարող են հրավիրել։ Բայց կյանքը ցույց տվեց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր Վարդանյանի հետ զրուցելու առիթ են ունեցել, կալանավորվեցին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ